BLACK DRAGON 
ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՋՍ՝ ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՎԵՊԻ ՆԿԱՐՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
Բևեռլի-Հիլզ, Կալիֆորնիա
Տան բակում շատ էին երեխաները: Շոնը, մյուսներին ցույց էր տալիս, թե ինչպես է կարողանում գլուխկոնծի տալ: Երեխաներից մեկը փորձեց. չստացվեց: Շոնը բացատրեց, որ պետք է ձեռքերը վեր պահել. սկզբից ձախ ձեռքը կպավ գետնին, մյուսը, գլխիվայր և վայրէջք ձախ կողմում:
Քիչ հեռու ջիպ կանգնեց, որի մեջ չորսն էին' միջին տարիքի տղամարդ ղեկին, կողքին ռուս բռնցքամարտիկ' աշխարհի չեմպիոնը, հետևի նստարանին' երկու պատանի:
Չեմպիոնը սկսեց հեռադիտակով նայել տան բակին' կարծես հետախուզում էր բակը:
- Քրիսի տունն է,- ասաց վարորդը:
- Երևի այստեղ չէ,- ասաց չեմպիոնը:
- Էրիկն աղջկաս հետ է' ռեստորանում:
Չեմպիոնի հեռադիտակը սառեց մեկ ուղղությամբ' դռան մոտ' գետնին, մեջքի վրա պառկած գիրք կարդացող տղայի վրա:
- Ո՞վ է այն հրեշտակը:
- Ուիլի՞ն ես նայում,- առանձ որևէ զարմանքի հարցրեց վարորդը:
- Այս անուշը Ուի՞լն է:
- Այո՛, Ուիլն է:
- Շատ անմեղ հայացք ունի:
- Երևում է' շատ ես հմայվել:
- Շատ սիրուն տղա է:
- Նրա միակ թերությունը բիճ լինելն է:
- Դուք' հայերդ անուղղելի եք:
- Ինչ որ մեկին նա պետք չէր:
Ռուսի հայացքը հեռադիտակից շեղվեց վարորդի վրա' հասկացնելով, որ շարունակությունը նրա դեմքին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հարված կբերի. դա լավ հասկանալով' վարորդը լռեց:
- Ինչպիսի՞ն է այս հրեշտակի բնավորությունը:
- Նրանից համեստ ու խելոք գոյություն չունի:
- Հրաշամանուկ է,- հառաչեց ռուսը,- ափսոս, որ կրկին է որբանալու:
- Շատ սիրեցիր նրան. ուրեմն կտանես ձեր տուն:
Ռուսը նորից նայեց Ուիլին: Երեխան այնպես գերեց ռուսին, որ վերջինս չնկատեց Beretta 93R-ով Էդվարդին, որ արագ քայլերով մոտեցավ ու ատրճանակ-գնդացիրն ուղղեց մեքենայի վրա:
- Զենքը չի սպանում,- սպառնաց Էդվարդը,- սպանում են մարդիկ: Օրինակ ես' այս սիրուն տղան: Եթե զայրանամ, ոտքերդ առաջ կգնաք: Այնպես որ չքվե՛ք այստեղից, թե չէ մարդասպան կդառնամ:
Անկոչ հյուրերի մեքենան շարժվեց: Էդվարդը հանգստացավ' համոզվելով, որ այն անհայտացավ տեսադաշտից:
Մեգանը, որ տեսել էր Էդվարդին' հայերի ջիպին մոտենալիս, շտապեց դեպի եղբայրը:
- Հանգի՛ստ,- ասաց Էդվարդը' զենքը իջեցնելով:
Իսկ տեսադաշտում հայտնվեց Էրիկի մեքենան…