Իմաստունին հարցրեցին. - Կարո՞ղ ես բացատրել որն է մարդու կյանքի նպատակը:
Չեմ կարող, – պատասխանեց իմաստունը: Այդ ժամանակ նրան հարցրեցին. - Իսկ գիտե՞ս, ո՞րն է կյանքի իմաստը:
Չգիտեմ, – պատասխանում է նա: - Լավ այդ դեպքում ի՞նչ գիտի քո իմաստությունը կյանքի մասին:
Իմաստունը ժպտալով. - Կյանքում այդքան կարևոր չեն իմաստն ու նպատակը, կարևորը զգալ նրա համը: Չէ՞ որ ավելի լավ է համտեսել թխվածքը, քան քննարկել այն: