Կոմիտասը Մանթաշյանցի բազմաթիվ կրթաթոշակառու հովանավորյալներից մեկն էր, նրա շնորհիվ 1896-1899թթ. երաժշտական բարձրագույն կրթություն է ստացել Բեռլինում: Ապա բարերարը նրան նվիրել է թանկարժեք դաշնամուր, որն այժմ պահպանվում է Երևանում, Արվեստի ու գրականության թանգարանում:
1/ ՛՛Երաժշտութեան երկնապարգև շնորհը միայն Կոմիտաս վարդապետի վրայ չէ՛ իջել… ինձ ՛՛միակ երաժշտագէտ՛՛ կամ ՛՛հայ երաժշտութեան աստուած՛՛ համարելու և հռչակելու ոչ յավակնութիւնն եմ ունեցել և ոչ էլ երևակայել: Ընդհակառակ, շատ տեղ քանիցս առիթ եմ ունեցել մեծ բազմութեան առաջ խոստովանելու, որ եթէ բաղդն ինձ չժպտար և ես Ս. Էջմիածին և ապա իմ անգին բարերար պ. Աղէքսանդր Մանթաշեանի միջոցաւ Գերմանիա չգնայի, կը լինէի իմ հայրենիքում՝ Կուտինայում, շատ-շատ մի կոշկակար, որովհետև որբիս խնամող Յարութիւն հորեղբայրս էլ կոշկակար էր և ակնյայտնի բան է, որ ես էլ, ամենայն հաւանականութեամբ, նրան պիտի աշակերտէի՛՛:
2/ ՛՛Այժմ տանս Shreder ֆիրմայի մեծ դաշնամուր ունեմ… Աչքերիս չէի հավատում, որ վերջապէս ես էլ մարդու հաշիվ եմ դառնում, հարմարութիւն ունիմ աշխատելու, աշխատելու, էլի աշխատելու՛՛: —