Մասնագետները պնդում են, որ ստեղծկագործական աշխատանքի արդյունավետությունը ուղիղ համեմատական է ստացված և մշակված ինֆորմացիայի ծավալին: Իհարկե, այստեղ մենք կրկին գործ ունենք արծարծված պրոբլեմի որոշ չափազանցման հետ, բայց ոչ ոք չի վիճի ,որ արագ կարդալը ոչ միայն օգտակար է , այլև' կարևոր : Գիտելիքներն արագորեն «կլանելու» ընդունակությունը դեռ ոչ մեկին վնաս չի տվել: Դա, ի միջի այլոց, օժտված անհատի էական բնութագիրներից մեկն է: Քանի որ ինֆորմացիայի 90%-ը մենք ստանում ենք տեսողության միջոցով, հետևաբար ինֆորմացիայի ձեռք բերման հիմնական ուղիներից է ընթերցանությունը:

 

Ահա այդ պրոցեսի կարևորագույն հատկանիշը արագությունն է: Այն մեծացնելու համար մարդիկ դիմում են զանազան խորամանկությունների: Պարզվում է, որոշ մարդիկ իսկապես կարողանում են կարդալ «սրընթաց», տեքստը կլանելով' իմաստավորված, տառացիորեն մետրերով, սովորական միջին ընթերցողից մի քանի անգամ ավելի արագ: Այդ կարողությանը տիրապետել են մարդկության այնպիսի հանճարներ, ինչպես Մարքսն ու Լենինը, Պուշկինը ու Չերնիշևսկին: Իրենց ժամանակակիցներին արագ ընթերցանությամբ ապշեցրել են Նապոլեոնը' րոպեում 2000 բառ, Բալզակը' կես ժամում մի ամբողջ վեպ: Իսկ ինչու է մարդկանց մեծ մասը կարդում դանդաղ (ինչպես պարզել են հոգեբանները, իրենց հնարավորություններից մի քանի անգամ դանդաղ): Որոշ մարդիկ մանկությունից կարդում են, մի տեսակ, կիսաձայն: Նրանք շարժում են շուրթերը, երբեմն լեզուն, դեմքի մկանները:

 

Կարդալիս այդպիսի մարդը ավելի շուտ լսում է քան տեսնում է: Չէ որ ընթերցելիս նրա մոտ ստեղծվում է հաջորդական շղթա' աչք-խոսք-լսողություն: Այս մեթոդն ընթերցման արագությունը սահմանափակում է մինչև րոպեում 120-150 բառ: Հայտնի է, որ ինֆորմացիայի ընդունման, հաղորդման և մշակման ժամանակ լսողական ուղու թողունակությունը տասը հազար անգամ ավելի փոքր է, քան տեսողական ուղունը: ՈՒրեմն, խնդիրն այն է, որպեսզի լիովին ծանրաբեռնվի ավելի արդյունավետ ուղին: Ընթերցանության պրոցեսը խիստ դանդաղեցնող մի թերությունից կարելի է ազատվել: Բավական է պինդ սեղմել ատամները, իսկ շրթունքները պահել երկու մատով:

 

Ճիշտ է, եղել են դեպքեր, երբ երեխաները սկզբնական շրջանում կարդացածածը չեն հասկացել, բայց հետո ամեն բան հարթվել է: Կարելի է հաղթահարել նաև «ձայնային խոչնդոտը»` այսպես կոչված, «լսողական» ընթերցանության սովորությունը, երբ բառերն արտասանվում են մտքում(նրանց հնչողությունը պատկերացվում է): Այս եղանակը լավ է բանաստեղծությունների ու պիեսների ընթերցանության ժամանակ, բայց շատ է խանգարում սովորական տեքստեր ընթերցելիս: Արագ ընթերցանության համար անհրաժեշտ է ոչ թե կարադալ աջից ձախ այլ վերևից ներքև, պետք է կարդալուց միանգամից ընդգրկել ոչ թե մի բառ, այլ քանի բառ կամ բառակապակցություն: