
Քասաղ գետի ձորում հայ վաստակավոր ռաբիս Թաթայի ձայնը պայթեց, լցրեց կիրճը, հասավ Կասպից ծով: Ես էլ՝ միամիտս, եկել էի գետի խշշոցը լսելու, հանգստանալու, գրելու... Ի՜նչ խշշոց, ի՜նչ բան - մի ընտանիք քեֆ էր անում, ռաբիսի շարբաթ մեղեդիների մեջ խեղդվում էինք: Այստեղ ես մտածում էի՝ Թաթան հաղթեց... Բայց կատարվեց անսպասելին...
Երեկոյան կողմ այս ընտանիքը մի քիչ խաղաղվեց, դինամիկները լռեցին: Մեկ էլ նույն ընտանիքից մի մարդ - դեմքը չէինք տեսնում - սկսեց երգել. «Հրով լինի, սրով լինի՝ պիտի գնանք վաղ թե ուշ», «Մշո գորանի»... Ձայնը ցածր էր, մի քիչ խռպոտ, տեմբրը՝ բնիկ ու հարազատ: Բարձրագույն հայ մշակույթ: Եվ ի՜նչ զարմանք - այն ընտանիքում, որտեղ մի քիչ առաջ մոլոգնում էր ռաբիսը:
Միտքս հասկացաք: Սա Հայաստանն է: Սա անթեղված կրակի հայրենիքն է: Սա աղբի մեջ թաթախվածած ադամանդն է: Հայ երգը հաղթեց չհայ երգին: Վաստակավոր հայը հաղթեց «վաստակավոր» կոչումով ռաբիսին: Հայրենիքը հաղթեց ռաբիս պետականությունը: Եվս մեկ հաղթանակ:
Լեւոն Դռնոյան