Եթե մարդը ինչ որ պահի մտնում կամ վերադառնում ա քաղաքականություն, թողնում ա իր ամենօրյա զբաղմունքը ու վաստակը, պայքարում ա տարիներ, , հալածվում, հետո ընտրում եմ, որ ինքը պետք ա դառնա իմ պատգամավորը ու ամեն աստծո օր աշխատանքի գնա ԱԺ,( սրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով' երևի մի օր էլ չդիմանայի), մեկ էլ մի օր ու... վե՞րջ:Հո իր նպատակը պատգամավոր դառնա՞լը չէր: Մարդը դեռ ի վիճակի ա պայքարել:Էս պարագայում Հրանտն էլ, Նիկոլն էլ շատ ճիշտ են:
Հաստատ կկեղծվի, հաստատ իրանց նկարած թվերը կլինի, հետո ի՞նչ, 2008-ին վստահ էի, որ չի կեղծվելու՞:Թուխսը կորցրած ճուտիկի պես, էսկողմ-էնկողմ եմ վազում:Վախենում եմ ինքս որոշել ու որոշմանը տե՞ր կանգնել , անպայման մեկը պետք ա ականջներիցս բռնի, ասի սա ա ճիշտը:Ղժժում էի չաքնորիսականների «տհաս քաղաքացիական գիտակցության վրա»...Եթե քո ուզած ձևով չի եկել, էնքան խելոք եղիր, որ քո ուզածը դարձու, կես տարի առաջ պատրաստ էիր չէ՞ իրեն ընտրել:Ժամանակն ա ինքս ընտրեմ իմ լիդերին, ոչ թե լիդերս' ինձ, ինքս կայացնեմ որոշումը, ու պարտադրեմ լիդերիս, ոչ թե նստեմ սպասեմ, որ ամբիոնից կասեն...Ինչքան կկարողանամ, էդքանի էլ արժանի կլինեմ, մեղադրելու մարդ էլ չի մնա ինձնից բացի:
Կարևոր ա մտքումս հասկացածը բարձրաձայնել: