«Զզվանք առաջացնող կոմնապահություն». միայն այսպես կարելի է որակավորել «Նոր ալիք» մրցույթի ժամանակ ժյուրիի վրացի անդամների վարքագիծը: Մրցութային այս երկու օրվա ընթացքում նրանք ամբողջ աշխարհին ի ցույց դրեցին իրենց ցինիզմը: Այդ անհիմն գնահատականներով նրանք ապտակ էին հասցնում ոչ միայն մեզ'հայերիս, այլ նաև ժյուրիում նստած մնացած համաշխարհային ճանաչում ունեցող տաղանդավոր կոմպոզիտորներին և երգիչներին: Երբ Տոտո Կուտունիոն ոգևորված 11 է նշանակում, իսկ Մելաձե եղբայրները' 9-ը, մասնավորապես Վալերի Մելաձեն, նա դրանով կասկածի տակ է դնում նույն Տոտո Կուտունոյի ճաշակը և նրա մասնագիտական հնարքը: Մենք բոլորս նկատեցինք, թե ինչպես այլալվեց երգչուհի Վալերիայի դեմքը, երբ Մաշայի ու Էրիկի ելույթի ժամանակ Կոնստանտին Մելաձեն միակ 10-ը նշանակեց: Այս ամենը շատ ակնհայտ է ու պատիվ չի բերում նման որակյալ մրցույթին: Ըստ իս, նրանց այս պահելաձևը սովորական խարդախություն է, նրանք այսպես փորձում են աղավաղել մրցույթի արդյունքները:

Այս քայլով վրացի այս զույգը ապացուցեց, որ նրանք շատ էժանագին անձնավորություններ են և այն տաղանդը, որով օժտված են, իր արժեքը կորցնում է: Մի պահ եկեք պատկերացնենք, եթե ժյուրիի կազմում լինեին երկու հայ մշակույթային գործիչ, նրանք իրենց այսպես լկտի կպահեի՞ն, պատասխանը միանշանակ է' իհարկե ոչ: Ես չեմ ուզում ամպագոռգոռ արտահայտուններով գովաբանել մեզ, բայց, այնումենայնիվ, մեր տեսակը տարբերվում է շատ ու շատ այլ ազգերից, մենք երբեք ուրիշ ազգին գցելով հաջողությունների չենք հասնում: Պետք է նշել, որ երբեք հայ մասնակիցը այսպիսի ծանր պայմաններում հանդես չի եկել, երբ մի կողմից ժյուրին է թշնամանքով լցված, մյուս կողմից մասնակիցներն են աննախադեպ ուժեղ: Բայց հաշվի առնելով, որ Մաշան օժտված է տաղանդով և յուրահատուկ կամայական հատկանիշներով մենք կարող ենք հուսալ, որ նա կհաղթի: Համենայնդեպս այս աղջիկը արժանի է հաղթանակի, ինչքան էլ որ դա չցանկանան Մելաձեները: