Ցուցադրում էին ՀՀ գրողների միության համագումարի արդյունքների վերաբերյալ տեսանյութ: Դահլիճը լիքն էր, բնականաբար երևի գրողներով, թեկնածուն մեկն էր՝ բնականաբար վերընտրվեց...Շատ լավ, իրենց գործն է, մենք գրող չենք սովորական մահկանացու ենք, գուցե մենք չէ որ պետք է դատենք: Սակայն, ցավն այն է, որ ես նստածներից գրեթե ոչ մեկին չճանաչեցի: Համաձայն եմ, գուցե ես եմ ՙՙանգրագետ՚՚, որ չեմ ճանաչում?...
Ես պատկերացնում եմ ցուցադրվեր նույն դահլիճը մի քանի տասնյակ տարի առաջ...Ինձ թվում է պարզ է, մեկնաբանություններն ավելորդ են...
Երբ փողոցով քայլում էին Շիրազը, Կապուտիկյանը, Սեվակը, Համո Սահյանը, Սերո Խանզադյանը, Վահագն Դավթյանը, չշարունակեմ՝ ճանաչում էին բոլորը, անկախ տարիքից, մասնագիտությունից, կրթությունից...Նրանք իսկական, ճանաչված, սիրված գրողներ էին, չէ հանճարեղ գրողներ էին...