Տարոնն ասում է՝ վարձավճարի բարձրացմանն այլընտրանք չկա, իսկ ես ասում եմ՝ կա: Այսպես՝ ստեղծվում է քաղաքապետարանի մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)՝ 51%-ը՝ իրեն, մնացածը վարորդներին՝ հավասարաչափ: Թողարկվում է ՓԲԸ-ի անվանական բաժնետոմսեր՝ 5% ֆիքսված եկամտաբերությամբ՝ 51%-ը՝ քաղաքապետարանի անունով, մնացածը՝ վարորդների: Թողարկման ծավալը նախապես լայն մասնագիտական քննարկման արդյունքում հաշվարկվում է՝ կախված ձեռք բերելիք տրանսպորտայկին միջոցների, պահեստամասերի, առաջին «պարտիայի» վառելիքի և այլն անհրաժեշտությունից: Առաջին 5 տարում սառեցվում է տոկոսագումարների հատկացումը: Քաղաքապետարանի ավագանուն, նրա կանոնադրության փոփոխությամբ, թույլատրվում է անմիջական վերահսկողության սահմանումը ՓԲԸ-ի գործունեության վրա և նրա տնօրենի և կամ կառավարող թիմի ընտրությունը մրցույթի միջոցով: Մնացածն արդեն կկարգավորվի ՓԲԸ-ի գործունեության ընթացքում: վստահ եմ և համոզված, որ այս մոդելը կաշխատի, միայն մի փոքրիկ, շատ փոքրիկ պայմանի առկայուըթայն դեպքում. հասարակությունը պետք է վստահի գոնե Երևանի ավագանուն և քաղաքապետին ու նրա թիմին: Որովհետև ես, որ ներկայացնում եմ այս գաղափարը, մեկ լումա անգամ չեմ տա ՀՀԿ-ԲՀԿ-ական ավագանուն, Տարոնին ու նրա թիմին: Որովհետև ես բացարձակ վստահություն չունեմ այդ անձանց նկատմամբ: