Դեռ մի քանի տարի առաջ հատ ու կենտ բանկեր հազիվ էին տեղ գտնում /այն էլ ոչ միշտ/ խոշոր հարկատուների ցուցակում, իսկ այսօր Հայաստանի 21 առևտրային բանկերից 11-ը տեղ են գտել խոշոր հարկատուների առաջին հարյուրակում'սա 2013 թ. առաջին կիսամյակի տվյալներով: Եկեք մտածենք սա լավ նորություն է թե՝ վատ. Նախապես ասեմ պատասխանը միանշանակ չէ, քանզի այս երևույթը իրենից խորը մասնագիտական ուսումնասիրություն է պահանջում, իսկ եթե նայու՞մ ենք սիրողական մակարդակով, ապա կարող ենք գալ, թե´ լավ, թե´ վատ եզրահանգման և այսպես.

• Կարող ենք ասել ՊԵԿ-ի մասով այո´, լավ ցուցանիշ է, քանզի կարելի է այստեղից եզրակացնել, որ բանկերը ստվերից դուրս են եկել և մտել հարկային դաշտ

• Այստեղ մի հարց կա, որը հանգիստ չի տալիս, ինչպես եղավ, որ աղքատ Հայաստանում բանկերի շրջանառությունն այդպես աճեց, ինչի հաշվին դա կարող է լինել' արտերկրներից ստացվող տրանսֆերտների, թե այն տոկոսների, որոնք մարդիկ ճկռալով մուծում են

• Եթե շրջանառությունն աճում է տրանսֆերտների հաշվին, ապա դա խոսում է այն երկրների տնտեսական աճի մասին, որտեղից որ այդ տրանսֆերտները գալիս են և ընդհակառակը, աճող տրանսֆերտները վկայում են, որ մեր տնտեսությունը կործանման եզրին է, քանզի ինչքան վատ վիճակում է գտնվում երկիրը, այնքան շատանում է տրանսֆերտների ծավալը

• Եթե աճում է տոկոսների հաշվին, ապա դա նույնպես վկայում է, որ ազգի մեծամասնությունը վարկերից և կրեդիտներից աչք չի բացում:

Հարգելի ընթերցող' ամբողջ աշխարհում բանկերի շրջանառությունն ավելանում է արտադրական ծավալների հաշվին, դա է համարվում նորմալ երևույթ, իսկ երբ երկրում արտադրության ծավալները չնչին են, իսկ բանկերի շրջանառությունը մեծանում է, ապա կարելի է հանգիստ ասել՝ երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում: