18-րդ դարի Անգլիայում հասարակական գիտակցությունը հասել էր իր զարգացման գագաթնակետին: Ծնվում էին նոր գաղափարներ, որոնք պահանջում էին կողմնակիցներ ու հետագա մարմնավորում: Հայացքների բևեռայնությունը, անզիջողականությունը հանգեցրել էին սեփական դիրքորոշումն առավել սուր ձևով արտահայտելու անհրաժեշտությանը, ևնլրագրության առավել տարածված ժանրն էլ դարձավ պամֆլետը: Դրան էին դիմում ինչպես միջին ունակություններ ունեցող վարձու լրագրողները, այնպես էլ գրական բարձր կարողությունների տեր ու գեղարվեստական հրապարակախոսության իսկական գլուխգործոցներ ստեղծող անվանի հրապարակախոսները:
Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ

Կից նյութն` այստեղ