Այս խաղում համատեղվում են ամենահակասական հասկացողությունները: Այն և' հին է, և' հավիտենապես նոր, իր հիմքով մեխանիկական է, բայց հաղթանակ է բերում միայն նրան, ով երևակայություն ունի... Նեղ երկրաչափական տարածության մեջ սահմանափակված, բայց միաժամանակ անսահմանափակ իր կոմբինացիաներում, անընդհատ զարգացող, բայց միանգամայն անպտուղ, միտք է առանց հետևության, մաթեմատիկա' առանց արդյունքերի, արվեստ' առանց ստեղծագործությունների, ճարտարապետություն' առանց քարի: