Երկրի վիճակի լավագույն ապացույցը նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների կազմն է' երբ ամեն մի պատահական մարդու մտքով կարող է անցնել, որ ինքը ոչ միայն կարող է «հետաքրքիր» լինել պուբլիկայի համար, այլեւ /մեղա, մեղա/ նախագահ աշխատել: Այլեւս լուրջ վիճակագրություն կամ վերլուծություն պետք չէ' փաստարկելու համար, թե որքան ետ է գնացել Հայաստանը: Միայն սա բավարար է: Երբ տեսնում ես «ընտրվածներին» ու «ընտրվելու» հավակնություն ունեցող շատերին, վերջիններիս չես էլ ուզում քննադատել, որովհետեւ նրանք նույնն են' այս «քաղաքական» ու «ընտրական» համակարգի ծնունդն են: