
Ընկեր Մարգոն հանձնարարում է շարադրություն գրել "տանձ" բառով: Վարդանիկը գրում է. "Մեր տան լույսն ու ջուրը անջատել են, հագս կոշիկ չկա, ուտելու բան չունենք, մերս բաժանվեց' գնաց, բայց այս ամենը հեչ հորս տանձին չի"...
Հիմա աչքիս սրանց էլ հեչ տանձին չի...
Երկրում, մասնավորապես մայրաքաղաքում, մոլեգնում է հասարակական տրանսպորտի թանկացումների դեմ բողոքի ալիքները, իսկ վարչապետը այցելում է Հանքավանի ճամբարներ' հետաքրքրվելու համար այնտեղ հանգստացող երեխաների առօրյայով: իհարկե, լավ է, որ վարչապետին այդ երեխաների հանգստի պայմանները հետաքրքրում են, սակայն ավելի լավ կլիներ, եթե նա մտահոգվեր, թե այդ երեխաները ինչպես են դպրոցներ հասնելու' նոր սակագների պայմաններում: Եվ ընդհանրապես, այս ինչ օլիմպիական հանդարտություն է ծավալվող բողոքի ակցիաների նկատմամբ' ամբողջ իշխող վերնախավը իրենց աշխատասենյակները շրջափակել է ոստիկանական շղթաներով և մեկնել "գուլյատի"' ասես տրանսպորտի ուղեվարձերը թանկացնելու հետ ոչ մի կապ չունեն, ասես իրենց նախընտրական խոստումներում սակագները չփոխելու մասին խոսք չի եղել, ասես այդ ամենը կատարվում է մի ուրիշ Հայաստանում, մի Հայաստանում, որից իրենք իրենց օֆշորյան հաշիվների պես բեխաբար են... Ասես հաճույք են ստանում տխուր տեսարանից' դիտելով իրենց իրավունքները հրաշալի իմացող, հպարտ երիտասարդների և այս ամենից խեղճացած, հրամանի և մարդկային խղճի միջև ճզմված ոստիկանների փոխադարձ քլնգոցը: Ոչ մի հայտարարություն, ոչ մի ադեկվատ վերաբերմունք, ոչ մի ձայն-ծպտուն: Հայաստանը նրանց համար գրավիչ է որպես մեծ խորտկարան' լավ բնությամբ և տնական արաղով, իսկ մարդը, քաղաքացին, նրանց պետք է միայն արաղ քաշելու և խորոված անելու համար: Մնացածը երկրորդական է: Պատուհանների հետևից հետևելով' փորձում են սանձել հիանալի քաղաքացիներին' մոռանալով, որ նման հասարակական ակտիվի բացակայության հետևանքով կոտրվում է ժողովրդի ողնաշարը' նրան վերածելով անտեր, ինքն իր գոյությունից զզվող ցեղախմբի: Այս անգամ, կարծես, հասարակության առողջ հատվածի իմունիտետը ավելի բարձր է...
Իսկ ոմանց համար այս ակցիաները խորը շունչ քաշելու հիանալի առիթ էր, վերջապես կարելի է "պոլնի բաք" լցնել բենթլիները և ամենքից մոռացված, գրեթե օդերում վայելել սանիկական ծագման նյութական բարիքները...
Ամեն...