Ես իմ կորած ժամերն եմ հետ ուզում, ես իմ կորած ժպիտներն եմ հետ պահանջում: Ինքս ինձնից: Հիմար: Հիմար: Անչափ հիմար ու հիմար: Ու կրկին հիմար: Ես իմ երջանկության ձգտումներն եմ ուզում, ես քեզ եմ հետ ուզում: Դու երևի այդպես էլ իմը չեղար, որովհետև ես բավարար չուզեցի կամ դու չէիր ծրագրում: Ես չգիտեմ, բայց ես ամեն ինչ հետ եմ ուզում, ես երկրորդ հնարավորություն եմ ուզում: Ես փրկվել եմ ուզում: Ամեն ինչ կորցրած, վերածնված, սակայն դատարկ: Ու այնքան լի, որ զգում եմ սեփական դատարկությունս: Պլաններ, հոգսեր, մտքեր, լեցուն ցերեկներ: Իսկ երբ գալիս է գիշերը: Մահանում եմ: Ամեն օր նույն մղձավանջներն այնտեղ, որտեղ արթնանում ու քնում էի: Քնում էի' Աստծուն խնդրելով' Տեր, թող գոնե այս գիշեր սիրտս կանգնի: Իսկ հետո մեջս երկու սիրտ էր խփում, ու արդեն իրավունք չունեի Աստծուց մահ խնդրել: Հետո սրտերից մեկը կանգ առավ, ու դա իմ սիրտը չէր, թեև ում էր պետք իմը, եթե այն մեկը չպետք է լիներ: Ես կկարոտեմ այն ողջ կյանքիս ընթացքում, կհավատամ, որ այնտեղ' վերում, տեղ կար նրա համար ու կտխրեմ այն մտքից, որ էլ երբեք չենք հանդիպի, որովհետև այնտեղ' վերում, տեղ չկա ինձ համար: Այդ ինչպես ստացվեց, որ հանկարծ, մի քանի հազար ժամվա ընթացքում այնքան մեծացա, որ քո մահը տեսա, զգացի հենց իմ մեջ քո մահը, քո' ինձ լքելը, քո' երկինք բարձրանալը: Ես դեռ փոքր էի' մեջս մահ զգալու համար: Ես դեռ սիրել էի ուզում, իսկ դու մահացար… Ու միայն ես ու դու գիտենք, որ այդպես, երևի, ճիշտ էր… Հավատում եմ, որ դու ինձ փրկելու համար մահացար: Բայց դրանից ես երջանիկ չեմ… Այդպես չպետք է լիներ… Մենք դեռ փոքր էինք հանդիպելու համար:
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան