Հունիսն ինձ համար պտղաբեր ամիս էր։ Նախ, Հայաստանում ռուս-հայկական համալսարանը հրապարակեց իմ "Мегаэкономика и глобальные экономические проблемы" ուսումնա-մեթոդական ձեռնարկը (պատասխանատու խմբագիր տ.գ.դ., պրոֆեսոր Է.Մ.Սանդոյան, ռեցենզենտներ տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Խ.Մարկոսյան և տ.գ.դ., պրոֆեսոր Ս.Ս.Ավետիսյան, երևան, ՌՀՀ հրատարակդություն, 2013, 252էջ)։
Ուկրաինայում նույնպես կատարյալ անակնկալ էր սպասվում։ Ուկրաինայի Ազգային Բանկի հրատարակդությունն անգլերեն լույս է ընծայել իմ "Megaeconomics and global macroeconomic problems" ուսումնական ձեռնարկը (համահեղինակությամբ՝ Kyiv, UB NBU, 2013, 247p.)։ Ինձ համար անսպասելի Ուկրաինայի կրթության,գիտության, երիտասարդության և սպորտի նախարարությունը (նախարար՝ Տաբաչնիկ Դ.Վ.) գիրքը երաշխավորել է որպես ուսումնական ձեռնարկ երկրի բոլոր բարձրագույն կրթության հաստատոևւթյուններիք համար (лист N1/11-1107 2013թ փետրվարի 5)։ Սա լուրջ ստեղծագործական հաջողություն է։ Ուկրաինան 46մլն-ոց պետություն է։ Ուրախ եմ, որ մեգաէկոնոմիկան առաջ է քայլում։ Այն դառնում է 3-րդ բազային գիտությունը տնտեսագիտության մեջ՝ միկրոէկոնոմիկայից և մակրոէկոնոմիկայից հետո)։