Ես ունեմ քեզ ...
Իմ ներսում..
Ես ունեմ քեզ..
...և չունեմ...
Ես չունեմ քեզ իմ ներսում...
Ես դուրս եմ շպրտել քեզ, որ չանհամանա հոգիս...
Ես երազել եմ.. տարվե՜լ.. ցնորվե՜լ... բայց միառժամանակ վախեցել..
Վախեցե՜լ քեզնից,, կյանքս... երջանկություններս.. որքա՜ն չկան ..այնքա՜ն պակասեն...
Ես աղոթել եմ .. խնդրել.. երազել...
Որ հոգիս չանհամանա...
Որ հոգիս չտապալվի..
Որ հոգիս չլղոզվի...
Քո երբեմնի սիրո պես՝ փուչ..
Քո երբեմնի կյանքի պես՝ անհամ...
Ես պաշտպանել եմ քեզ...
Ես պաշտպանել եմ ինձ...
Ես պաշտպանել եմ ինձ..
Ու պաշտել եմ քեզ...
Ես աղոթել եմ,որ վերադառնաս..
Դու աղոթել ես, որ .....
Դու չե՛ս աղոթել..
Դու երջանիկ ես...
Դու՝ անսահման..
Դու՝ անաղոթք...
Դու չունես ինձ..
Դու ունես ինձ քո ներսում..
Ես չունեմ քեզ..
Ես չունեմ քեզ
...և ունեմ..