Ահա եւ խնդրեմ' հացադուլը դարձավ քաղաքական կատեգորիա: Պարույր Հայրիկյանը դափնին վերցրեց Րաֆֆի Հովհաննիսյանից ու առաջինը միացավ Անդրիասին:
Հիշենք, որ նման մի «խոդ»արեց Րաֆֆին իր օրերում, երբ պետք է ՀԱԿ-ը գրավեր-ազատագրեր Ազատության հրապարակը, հինգ րոպեն պակաս այնտեղ հայտնվեց Րաֆֆին ու նստեց ծոմի:
Խնդրեմ' հերթական ղեկավարելի քաոսը, որպեսզի որեւէ մեկը խաղի ընթացքում անհարկի լոտեր չբանեցնի:
ա/.Անդրիասի հացադուլը Պարույրը «կտրեց»: Բայց եւ միեւնույն ժամանակ ֆորա տրվեց:
բ/.Րաֆֆին թույլ չտվեցին թափ հավաքել: Բայց եւ մի բացառեք' «քաղտեխնոլոգիան» որոշի' երրորդն ավելորդ չէ, ինչ-որ մի պահ ինքն էլ ֆորա ապահովի:
գ/.Խաղը պահեցին հետաքրքրության եւ նաեւ այն թեկնածուների դաշտում, որոնք պրոքոչայանական «ներդրում» չունեն: «Ներդրումավորներին» այդով դեֆոլտի տանելով: Կապսուլահանելով Արամ Հարությունյանի հացադուլը: Բանն այն է, որ այդ «ներդրվածքները», նրանց շարքում էպոսագետը, ֆորա պետք է ապահովեին «ներդրողի» համար, բայց քանի որ նա խաղի մասնակից չեղավ, իրենք դարձան հացադուլավոր-դասադուլավոր:
Ասում էի, չէ' մենք բոլորս այս շաբաթ Անդրիաս ենք դառնալու: