Քննարկում ենք գրքեր
1847թ.-ին լույս տեսավ համաշխարհային գրականության ամենահայտնի սիրավեպերից մեկը՝ «Ջեյն Էյր»-ը, որը Մեծ Բրիտանիայի ամենահայտնի սիրավեպերից մեկն է և 2003թ. տվյալներով լավագույն 200 գրքերի ցուցակում զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ գրքի բովանդակության հիման վրա նկարահանվել է մոտ մեկ տասնյակ ֆիլմեր: «Ջեյն Էյր»-ը հուզիչ, բավականին դաստիարակչական պատմություն է աղքատ, անօգնական, սակայն
երբեք չհարձնվող ու նպատակասլաց Ջեյնի մասին, ով վերջ ի վերջո, անցնելով երկար, դժվար, անգամ կարելի է ասել դաժան ճանապարհ, վերջիվերջո
գտնում է իր երջանկությունը և հասնում իր երազած կյանքին:
*Սիրելի Գրքամոլներ, մենք համոզված ենք, որ ձեզանից շատերդ կարդացել եք այս գիրքը: Արտահայտեք ձեր կարծիքը գրքի վերաբերյալ: Ի՞նչ տպավորություններ ստացաք գրքից, որքա՞նով այն ձեզ դուր եկավ և որքանով ոչ: Համամի՞տ էիք գրքում տեղ գտած մտքերի հետ: Մեկնաբանություններում կարող եք ակտիվորեն քննարկել գիրքը և կիսվել ձեր կարծիքներով, ինչպես նաև մեկնաբանության տեսքով թողնել այն մեջբերումը(մեջբերումները), որոնք դուք եք դուրս գրել գրքից: