ԱՊԱԳԱՆ' ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Չկա Եվրոպա այլևս, կա միայն Եվրամիություն' սպառված մշակույթի մարմնավորում. թանգարան, հիշատակ, բայց ոչ' հեռանկար: Եվրոպան մշակութային մեծ նածագիծ էր, որը սպառվել է' ապրվել, մարսվել, յուրացվել: Այդ մշակույթի կրողն այլև չկա: Այդ մշակույթի փոխանցումը ժամանակակից եվրոպացուն չի կատարվել, այն փոխարինվել է մեկ այլ բանով...
Մովսես Դեմիրճյան

Թվում է, թե մարդկության մտքի արդյուքնում ստեղծված, և 19–րդ դարում տեսաբանությունից իրականություն դարձած ու թափ առած տարբեր գաղափարաբանությունների հակամարտությունները' դրանց տնտեսաքաղաքական առճակատումներն ու պատերազմները, ավարտվեցին երկու փուլով' 2–րդ համաշխարհային պատերազմի ավարտով, և ԽՍՀՄ–ի փլուզումով։ 20–րդ դարի սկզբներին ահռելի հուրձանուտ դարձած «կոմունիստական», «ֆաշիստական» և դրանց տարամերձ գաղափարական դրսևորումները պարտություն ապրեցին 1945 թվականին, ապա 1992 թվին' ԽՍՀՄ–ի փլուզումով։ Հաղթեց անգլո–ամերիկյան «սպառողական անգաղափար քաղաքակրթությունը»։ Բայց արդյո՞ք հաղթողները չունեին աշխարհի ապագայի իրենց տեսլականը։ Կամ արդյո՞ք 20–րդ դարի գաղափարաբանություններով համեմված կայսրապետական բոլոր նկրտումներն ու առճակատումները չէին ֆիննանսվորվում այսօրվա «Գլոբալիզմի» հայրերի, այսինքն' համաշխարհային բանկային կայսրությունների կողմից։

Արդի գլոբալիզմի դարաշրջանում ակնառու ծրագրային գործընթացը' ազգերի և էթնոսների համահարթեցմամբ, անգլո–ամերիկյան կենցաղային մշակույթի էքսպանսիայի միջոցով, պետությունների բովանդակության վերացումով, կրոնա–թեոլոգիական միատարրության քարոզով, հասարակության հիմք հանդիսացող դասական ընտանիքի վերացմամբ և այլն, շոշափելի «առաջընթաց» է արձանագրել։ Համաշխահային կառավարման գերկենտրոնացում ստեղծելու գործընթացում միջազգային տրանսկոնտինենտալ բանկային կայսրությունները, որոնց ձեռքում է գտնվում համաշխարհային հարստության 2/3–րդը, հենվում են «Արևմտյան արժեհամակարգ» վերնագրով քարոզի վրա, որը ըստ էության կարելի է անվանել' «սպառողակա՛ն քաղաքակրթություն»։

«Սպառողական քաղաքակրթություն» –
Անհատի հոգեմտավոր «լինելիությունը», և ըստ այդմ նրա զարգացումը' գաղափարականությունը, քաղաքացիությունը, գլոբալ խնդիրների մասին անհատական վերլուծությունը և այլն, մղվում են հետին պլան։ Անհատը' սպառող է, չունի ինքնուրույն վերլուծական մտածողություն, և դրան համապատասխան կրթություն։ Նրան, որպես համամարդկային ընդհանրական կենսակերպ առաջարկվում է իր բնույթով «ունենալու» սպառողական կենսակերպ, որտեղ այդ «ունենալը» պայմանավորված է նրա բանկային քրեդիտ քարտի կախվածությամբ, և աշխատանք ունեալու «մենաշնորհով»։ Ի վերջո, նա պետության համար կիսառոբոտ է, որի վրա ազդեցության միջոցներն են' հեռուստացույցը, կինոն, կրոնը, դպրոց–համալսարանը, սեքսը, ինտերնետը, սուպերմարքեթը և այլն։

Սա արևմտյան' այսօրվա անգլո–ամերիկյան «Սպառողական քաղաքակրթության» մոդելն է, որն ունի անհատի իրավունքների երևութական ազատություն, ինչպես նաև' տարածքային առավելությունների հիերիարխիա։ Այսինքն, երրորդ կարգի երկրների ռեգիոնալ հասարակությունները (սրանք էլ իրենց հերթին հիերիարխիկ շերտավորված են) պետք է ունենան առավել պակաս սպառման հնարավորություն։ Եվ այսօրվա աշխարհին պարտադրված «սպառողական քաղաքակրթությունը» իրականացվում է ո՛չ թե Բրիտանական կայսրության գաղտնի էլիտայի «White man supremacy» հին կարգախոսի համաձայն, այլ' մալթուսական ազդեցությամբ' Golden billion of Judeo-Christians նոր կարգախոսի համաձայն։ Արևմուտքում վաղուց գոյություն ունի այս համակարգի հենարանը' «նոր մարդը», գաղափարներից վաղուց հոգնած ու «սպառողական քաղաքակրթությամբ» անգաղափարական կերտված մարդ–հասարակությունը։ Համաշխարհային սուպեր էլիտայի մոտեցումները' New World Order–ի «Երկրագնդի բնակչությունը' Ոսկյա մեկ միլիարդի» գաղափարաբանությունը, հիտլերյան ցեղային գերադասության հիմքով աշխարհը հերիարխիկ շերտավորելով վերակերտելու գաղափարաբանությունից ոչինչով չի տարբերվում։ Ավելին, 18–րդ դարի և այսօրվա համար արդեն անհեթեթ մալթուսական բանաձևումի համաձայն («Հասարակության պահանջները աճում են երկրաչափական պրոգրեսիայով, իսկ գիտատեխնիկական և արտադրական հնարավորությունները' թվաբանական»), աշխարհի տերերը լրջորեն ծրագրում են երկրագնդի բնակչության թվաքանակը նվազեցնելու մասին, որի համար, այսօր, բոլոր գիտատեխնիկական հնարավոր միջոցները կան (գենետիկ–վիրուսային հիվանդությունների տարածում, պատերազմների ստեղծում, համասեռամոլության իրավունքների քարոզ, դասական ընտանիքի փլուզում և այլն)։

Համաշխարհային բանկային համակարգի, դրամային արժույթների ֆալսիֆիկացիայի, զինված կոպիտ ուժերի, գենետիկական վարակիչ վիրուսային զենքերի միջոցներով, Միացյալ ազգերի կազմակերպության և միջազգային իրավունքի ու համաշխարհային ընդհանրական պարտադիր կրթական համակարգի ստեղծումով, այսօր, միջազգային ֆիննանսաբանկային կայսրությունների տերերն ունեն պարզ մի նպատակ' «Մեկ Աշխարհ, մեկ կառավարություն», որը հնարավոր է իրագործել' ազգերի և մշակույթների համահարթեցմամբ միատարրություն ստեղծելով։ Բնությունը' տեսակների բազմազանության համանվագ (սիմֆոնիա) է, որտեղ յուրաքանչյուր տեսակ իր ներդրումն ու գույնն է բերում ընդհանարական քաղաքակրթական համանվագում. և հակառակը' բնության մեջ միատարրությունը' մա’հն է։ Սակայն համաշխարհային գերհարուստ մեգալո մանյակները' «Կլոր սեղան», «Բիլդերբերգյան խումբ», «ՍՍ–ի հիմնադրամ» և այլն, ապագա աշխարհի մասին ունեն իրենց տեսլականը։

Մյուս կողմից, այսօրվա քաղաքակրիթ աշխարհի հասարակությունները (Կենտրոնական Եվրոպայի երկրներ, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա) մտել են զարգացման փակուղի։ «Սպառողական քաղաքակրթական» հասարակության մեջ մարդ–անհատն այլևս չունի հոգևոր այն խթանիչ ազդակները, որով իմաստավորվում է նրա կյանքը։ Երբ ներքին բարոյահոգևոր նպատակներն ու ձգտումները, որը ստեղծում է հոգևոր զարգացում, փոխարինվում են արտաքին ազդակներով' մարդու սպառողական ապրանքներ ունենալու մոլուցքով, ապա արդյունքում ունենում ենք արտաքին ցանկություններով հոգեխեղված սպառողների հասարակություններ' մարդ–կենդանի հոմոսափյենսներ։ Այսօրվա գիտատեխնիկական զարգացումով համեմված աշխարհն իսկապես կանգնած է դժվարին կացության առջև։ Իրենց դարն ապրած հին կոսմոպոլիտ կրոնները, որպես գաղափարական ապրելաձև' քրիստոնեություն, իսլամ, բուդիզմ և այլն, չեն բավարարում և պրիմիտիվ են այսօրվա ինտելեկտուալ մարդու մտահայեցողական մակարդակի համար։ Սակայն, 19–20–րդ դարերի համայնավարական ու ֆաշիստական գաղափարաբանություններն ու դրանց տնտեսական զորանոցային մոդելները նույնպես անընդունելի են։ Ինչպես ամերիկյան քաղաքական գործիչ և մտածող Լինդոն Լառուշն է (Lyndon Hermyle LaRouche, Jr.) ընդգծում' երբ աշխարհը կանգ է առնում, և սկսում է մարդկության ինքնաոչնչացման վտանգը, ապա ապագան ունի երկու հնարավոր ուղղությամբ զարգացում։ Կամ մենք պետք է վերդառանանք դեպի անտիկ աշխարհի բարոյահոգևոր արժեքներին, և ձևավորենք նոր մարդ' մարդկային հասարակությանը կրթենք դեպի հոգևոր արժեքների ձգտող, որտեղ արժևորվեն անհատի ստեղծագործական ձիրքը, ազնվությունը, հերոսությունը, և խրախուսվի անհատի հոգևոր զարգացումը մինչև նրա աստվածային դառնալու հնարավորությունը, կամ քաղաքակրթությունը պիտի գնա մարդ–ռոբոտ ստրուկների և փոքրաթիվ տերերի հասարակության մոդելին, որը այսօրվա և վաղվա տեխնիկական հնարավորություններով հնարավոր ու կործանարար է։ Ըստ Լինդոն Լառուշի' քաղաքակրթության պատմությունը ընթացել է «Կայսրապետական արիստոտելիզմը ընդեմ հոգևոր պլատոնիզմի» բանաձևով։ Եվ ինչպես «Մեկ Աշխարհ, մեկ կառավարություն» ջատագովների խումբը' աշխարհի սուպեր էլիտան, ոչնչացրեց Լինդոն Լառուշին, այնպես էլ աշխարհի ապագայի զարգացման մասին նրա ուղղությունը չէր կարող հաղթանակել։ Մարդկային հասարակությունը կենդանի օրգանիզմ է, և ունի զարգացման ի՛ր օրինաչափությունները։ Եվ այդ օրինաչափություններից մեկն էլ սա է' – «Երբ զարգացումն արդեն ընթացել է համապատասխան ուղղությամբ, ապա վերջին փուլում հետ դարձի և նորից զարգացման նոր ճանապարհներ չեն կարող լինել»։

Սակայն, «Մարդ–ռոբոտների ստրկատիրական հասարակություն» ապագայի առումով հասարակական կառուցվածքի բանաձևը, այսօրվա «սպառողական քաղաքակրթության» պայմաններում չի կարող իրականանալ։ Անհրաժեշտ է նոր քաղաքակրթական մոդել։ Եվ այն կա, մենք արդեն առնվազն 15–20 տարի է ապրում ենք այդ նոր սաղմնավորված մոդելում։ Եվ այն կարելի է անվանել' «Իմֆորմացիոն ստրկատիրական քաղաքակրթություն», որն իր բնույթով այսպիսին է լինելու' «Իմֆորմացիոն ստրկատիրական քաղաքակրթություն»։

«Իմֆորմացիոն ստրկատիրական քաղաքակրթություն» –
Անհատի հոգեմտավոր «լինելիությունը», և ըստ այդմ նրա զարգացումը' գաղափարականությունը, քաղաքացիությունը, գլոբալ խնդիրների մասին անհատական վերլուծությունը և այլն, իսպառ վերանում են։
Անհատը միայն կատարող է, նա կառավարվում է ըստ իրեն շնորհված իմֆորմացիայի քանակի և որակի։ Նա մասնագիտացած կատարող է, որն ունի իրեն հասանելիք սահմաններում նախատեսված կենցաղային ապրանքների սպառման հնարավորություն։ Անհատի կենցաղային սպառման աստիճանը նախորոք որոշված է ըստ նրան տրված իմֆորմացիայի աստիճանի։ Հասարակության մեջ անհատին տրվելիք ինֆորմացիայի աստիճանը, որից որոշվում է նրա սոցիալական ստատուսն ու նրա սպառողական սահմանները, ունի ռեգիոնալ հերիարխիկ կառուցվածք։ Նրա կյանքի տևողությունը, գործունեությունը, ինչպես նաև վերարտադրման հնարավորությունը' սահմանված են նախապե՛ս։

Քաղաքակրթության զարգացման ընթացքը սպիալաձև է, պատմությունը կրկնում է ինքն իրեն, միայն թե հերիարխիկ տարբեր հորիզոնականների նմանությամբ։ Եթե հին օրերի ստրկատիրական կայսրապետությունում Հռոմի հասարակ քաղաքացին օժտված էր ավելի մեծ իրավունքներով քան պրովինցիայում գտնվող իշխանիկը, ապա դա' հասարակության ռեգիոնալ հերիարխիկ կառուցվածքը, կրկնվելու է նորի՛ց' միան թե այս անգամ, արդեն ներկայի ու ապագայի գերտեխնիկական հնարավորություններով «համեմված»։ Եթե հին ժամանակներում հասարակության ազնվանական և սոցիալական բրգաձև կառույցը որոշվում էր հաստատուն կապիտալի կամ ոսկու քանակությամբ, ապա ապագայում այն կորոշվի ըստ ունեցած իմֆորմացիայի քանակի ու որակի։ Երկրագնդի ապագայի հետ կապված մարդկանց թվաքանակի' «Ոսկյա միլիարդի» տեսության իրականացումն, ըստ իս, քիչ հավանական է, քանի–որ ինչպես անցյալում նոր հայտնաբերված աշխարհամասերը շահագործելու համար միլիոնավոր եվրոպացիների ինչ–ինչ պատճառներով քշեցին նոր մայրցամաքներ, որպեսզի հին աշխարհի թագավորական էլիտաները ավելի հարստանան, ապա ապագայում նույնպես' Լուսնի կամ մեկ ուրիշ մոլորակի հանածոները շահագործելու համար անհրաժշտ կլինեն երկրագնդում դաստիարակված կենսաբանական մարդ–ռոբոտների աշխատաձեռքեր։ Պատմությունը կրկնում է ինքն իրեն։ Սակայն... անշուշտ կան նաև ուրիշ երկու տարբերակներ։
Առաջին տարբերակ, – քաղաքակրթության իսպառ ոչնչացման և նորից նախնադարյան վայրենիներից' սկզբից սկսելու տարբերակը, որն այդքան սիրում են ներկայացնել ամերիկյան կինոսցենարիստները (իմիջիայլոց, սա էլ պատմության սպիրալաձև կրկնություն կլինի, քանի–որ այս արիական քաղաքակրթությունը' հինգերորդն է այս հոգնած երկրագնդի վրա)։
Երկրորդ տարբերակ,– Գիտության անսպասելի բացահայտմամբ' Հոգու, Ոգու և դրանց օրինաչափությունների ըմբռնում ու ճանաչողություն, որը կփոխի մեր մատերիալիստական աշխարհն ու մատերիալիստ դարձած մարդուն։
Եվ... այս տարբերակն իսկապես եկեք անվանենք' «Հոգևոր քաղաքակրթության ճանապարհ» և, հուսանք...

Եվ վերջում, որպես վերջաբան։

Իմ սիրելի հայ ժողովուրդ, դեպի ո՞ւր եք դուք ձգտում' չկա՛ Եվրոպա այլևս, կա միայն Եվրամիություն' սպառված մշակույթի մարմնավորում. թանգարան, հիշատակ, բայց ո՛չ հեռանկար: Եվրոպան մշակութային մեծ նածագիծ էր, որը սպառվել է' ապրվել, մարսվել ու անցել է: Այդ մշակույթի կրողն այլև չկա: Այդ մշակույթի փոխանցումը ժամանակակից եվրոպացուն չի կատարվել, այն փոխարինվել է մեկ այլ բանով' «սպառողակա՛ն քաղաքակրթությամբ», որը մեռնում է այլևս, իսկ դրա տեղն արդեն ծնվել է նո՛րը' «ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱ՛Ն ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ»։ Սա՛ է արևմուտքը։ Թողե՛ք, թողեք որ մեռելները թաղե՛ն իրենց մեռելներին, և մեռելներին ձեզանով կերակրել' մի՛ փորձեք։

Արթուր Արմին