Երկու կին, որոնք գիտակից կյանքիս ողջ ընթացքում ոգեշնչում են ինձ: Երկու շատ տարբեր, բայց միաժամանակ շատ նման կին:
Մեկը գրական կնքամայրս է, ով ստիպեց ձեռքս գրիչ վերցնել ու ստեղծագործել, գրել այն, ինչ տեսնում եմ: Հետագայում համոզվեցի, որ մենք նման ենք. չէ՞ որ նա էլ էր ասում. «Ես չեմ հորինում, ես նկարագրում եմ»:
Գրական կնքամայր լինելով հանդերձ այնպես արեց, որ երբեք չնմանվեմ նրան, լինեմ յուրահատուկ ու չկրկնվող: