Այնպես եմ ուզում գրկել քեզ ամուր, գրկել և մնալ, մնալ հավերժ գրկախառնված:Այնպես եմ ուզում քեզ ուժգին համբուրել, hամբուրել այնպես, որ կյանքում չմոռանամ: Ուզում եմ գեթ մեկ անգամ զգալ սրտիդ բաբախոցը, զգալ շունչդ: Ուզում եմ բացվող առավոտի հետ մեկտեղ բացվեն իմ աչքերը և տեսնեն քեզ, միայն ու միայն քեզ: Որ առավոտյան արևի նման շողշողա քո դեմքը, և ես ասեմ՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ: Բայց դու չկա՜ս, չկա՜ս, ու էլ ետ չես գա… ինչու՞, գիտեմ, որովհետև ես եմ այդպես ցանկանում, ինչքանել սիրեմ մեկին, ինչքանել ապրեմ նրանով, մեկ է, չեմ ների խաբեության համար, չեմ ների նրան, երբեք:Հիմա ինձ համար սերը միայն տառապանք է, որին վերջ տալ չեմ կարող, ցավ, որը բուժել չեմ կարող, և կեղծիք, որին հավատում են նրանք, ովքեր դեռ չեն ճանաչել աշխարհը, չեն ճանաչել մարդկությանը, չգիտեն թէ ինչ է սերն իրականում և դեռ չեն խաբվել ինչ-որ մեկի կողմից:Ես չեմ հասկանում մարդկանց, չեմ հասկանում նրանց, ովքեր ցավ են պատճառել իրենց սիրող մարդուն, և թե ինչ են հասկանում նրանցից յուրաքանչյուրը «Սիրում եմ քեզ» արտահայտությունն արտաբերելիս, սովորական արտահայտությու՞ն, թե ՞ մի հիասքանչ զգացում, որը նույնիսկ բառերով չես կարող բացատրել, մեծ սեր դիմացինիդ նկատմամբ, և ջերմություն, որը քեզ ոչ-ոք չի կարող տալ, բացի այն մարդուց, ում սիրում ես ամենքից շատ: Չգիտեմ…Բայց ի՞նչ եմ զգում ես՝ գիտեմ: Զգում եմ մի գեղեցիկ, հաճելի, քնքուշ զգացում, որը կյանքում երբեք չէի զգացել, զգում եմ արագ բաբախող մի սիրտ, որը տեսնելով սիրած էակին, կարծես ուզում է դուրս թռչել տեղից, թռչել ու գնալ փաթաթվել նրա սրտին, և երբեք չբաժանվել: Սերը այնքան արտասավոր է, սկզբում շաաա՜տ տաք, իսկ հետո սառը: Հետաքրքիր է…

Շատ շատերը չեն հասկանում թե ինչ է սերը, և առանց հասկանալու խաղում են որոշ մարդկանց զգացմունքների հետ, թույլ են տալիս, որ դիմացինը սիրի իրենց, սիրի ամբողջ հոգով, թույլ են տալիս կապվել նրանց հետ, բայց հետո, հետո կոտրում են սիրտը, ու ասում «գիտես, ախր ես չգիտեի, որ այսպես կլինի, չէի ուզում, ես մեղավոր չեմ», և հեռանում, չհասկանալով, թե ինչքան մեծ ցավ են պատճառում նրան, և մի սովորական «կներեսով » ուզում են, որ դիմացինը ների իրենց: Մի՞թե դժվար է հասկանալ, որ կոտրված սիրտը մի կներեսով չի սկսի առաջվա նման բաբախել, ինչպես շատ դեպքերում օրինակ են բերում հասարակ բաժակը՝ « բաժակը ջարդիր, ջարդվե՞ց, իսկ հիմա ասա կներես, տես նորից առաջվա բաժակը կդառնա՞» իհարկե Ո՛Չ: