Հայաստանը ծրագրում է Իրանի հետ համատեղ ավտոմեքենաների հավաքման հոսքագիծ հիմնել
Հայաստանը պատրաստ է փոխգործակցել Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի հետ մեքենաների արտադրության ոլորտում: Այս մասին Թավրիզում հայտարարել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, տեղեկացնում է իրանական «Fars» գործակալությունը: «Սյունիքի մարզը իրանական ավտոմեքենաների հավաքման նոր հոսքագծերի ստեղծման միջոցով կարող է նպաստել Արեւելյան Ատրպատականի արդյունբերությունը միջազգային շուկա դուրս բերելուն»,-ասել է Խաչատրյանը:
Նա նշել է, որ երկու երկրները նշանակալի ներուժ ունեն համատեղ ներդրումների ավելացման եւ ակտիվացման ուղղությամբ: Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է եւ ՀՆԱ-ն հասնում է 9,4 մլրդ դոլար:
Գործակալությունը նշում է, որ վերջին տարիներին Իրանն ու Հայաստանն ընդլայնել են գործընկերությունը, մի շարք ոլոտներում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: