Շատ է խոսվել BRIC երկրների' Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստանի վերելքի և Ասիայի տպավորիչ տնտեսական զարգացման մասին, բայց The Economist-ի կողմից կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակի ընթացքում աշխարհի ամենաարագ աճող 10 տնտեսություններից 6-ը Աֆրիկայից են: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների' հաջորդ հնգամյակում Աֆրիկա մայրցամաքը կգրավի վերին 10 տեղերից 7-ը: Վերջին տասը տարիների ընթացքում Աֆրիկայում և Ասիայում երկրների չկշռված միջին տարեկան աճի տեմպերը հավասար էին, սակայն հաջորդ հինգ տարիներին Աֆրիկան հավանաբար առաջ կանցնի այդ ցուցանիշով: