Մեր ժամանակների արբանյակային նկարահանումները տալիս են մերօրյա նոր ձևավորվող համաշխարհային կարգի պատկերը, այն է' 21-րդ դարում աշխարհում իշխելու են ոչ թե ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրազիլիան կամ Հնդկաստանը, այլ Քաղաքները: Անկառավարելի թվացող աշխարհում քաղաքները և ոչ թե պետությունները կառավարելի այն կղզի-օղակներն են, որոնք վրա հիմնվելու է ապագայի աշխարհակարգը: Քաղաքները մարդկության իրական շինաղյուսներն են իրենց տնտեսական չափերի, բնակչության խտության, քաղաքական իշխանության և նորարարական առավելությունների պատճառով: Այս դարում նրանք դառնալու են տնտեսական և քաղաքական ուժերի միավորման կենտրոն:

Շուրջ մեկ հազարամյակ առաջ եվրոպական քաղաք-պետությունները ծագեցին որպես առևտրային էքսպանսիայի, աշխարհագրական արշավանքների մեկնարկի շարժիչ, որի արդյունքը Արևելքից Արևմուտք ձգվող Մետաքսի ճանապարհի ստեղծումն ու զարգացումն էր: Այն ժամանակների գլխավոր քաղաքային կենտրոնները գտնվում էին Իտալիայում, իսկ այսօր դրանք Եվրոպայի հյուսիսային նավահանգստային քաղաքներն են' Համբուրդը, Ռոտերդամը:

2010 թվականին մարդիկ պաշտոնապես հայտարարվեցին քաղաքային կենսաբանական տեսակ: Այժմ աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում է քաղաքներում: Բնակչության թվաքանակով խոշորագույն քաղաքային գոտիներն են (ներառյալ արվարձանները) Սան Պաոլոն' 43 մլն, Ջակարտան' 40 մլն, Մեխիկոն' 35 մլն, Մանիլան' 33 մլն, Դելին' 28 մլն: Արդյոք քաղաքների աճը բարձրացնում է կյանքի որակը: Պետք է արդյոք սահմանափակել նրանց աճը:

Այդ հարցի շուրջ տարածված կարծիքները կիսվել են 2 հակադիր բևեռների: Կողմնակիցները գտնվում են, որ քաղաքային ագլոմերացիան հնարավորություն է ստեղծում նորարարությունների համար և նվազեցնում ծախսերը,
խթանում է գործարար քլաստերների' բիզնեսի կենտրոնացված գոտիների զարգացումը,
հանրային տրանսպորտի շահագործման շնորհիվ հիմք է ստեղծվում արդյունավետ կայուն զարգացման համար,
մեծանում է տարատեսակ ծառայությունների, մասնավորապես կրթության, բժշկության և մշակութային ծառայությունների հասանելիությունը:
Հակադիր բևեռի կարծիքով քաղաքային բնակչության աճն անհրաժեշտ է սահմանափակել: Քաղաքակենտրոնացումը, հատկապես աճը ուղղահայաց կերպով հանգեցնում է հողի և անշարժ գույքի գների բարձրացման, իսկ քաղաքների տարածական ընդարձակումը զբաղեցնում է գյուղատնտեսական նպատակների համար անհրաժեշտ հողատարածքները, հատկապես տարածքով փոքր երկրներում, իսկ որոշ արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների տեղափոխումը քաղաքներ կարող է հանդիսանալ էկոլոգիական աղետի պատճառ:

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների' Հայաստանում քաղաքային բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 64.1%-ը և այդ ցուցանիշով աշխարհի 210 երկրների մեջ զբաղեցնում է 84-րդ տեղը: Առաջատար 50 երկրների մեջ մտնում են Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի և Հարավ-արևելյան Ասիայի բարձր կենսամակարդակով երկրները: Այնուհանդերձ իմ կարծիքով առավել նշանակալի ցուցանիշ է երկրի ամենամեծ քաղաքում ապրող քաղաքաբնակների տոկոսը, որի միջոցով կարելի է պատկերացում կազմել ուրբանիզացիայի կենտրոնացվածության, նրա դրական օգուտների տարածվածության և երկրի հավասարաչափ զարգացման մասին:

Երկրի ամենամեծ քաղաքում ապրող քաղաքաբնակների տոկոսով Հայաստանն աշխարհի 115 երկրների մեջ (Համաշխարհային բանկի Աշխարհի զարգացման ցուցանիշների տվյալների բազայում տվյալներ առկա էին ոչ բոլոր երկրների համար) զբաղեցնում է 4-րդ տեղը. այն հավասար է 56.5 տոկոսի: ՄԵԳԱ-ԵՐԵՎԱՆ...Առաջին երեք տեղերում են Քուվեյթը' 81.1%, Մոնղոլիան' 61.9%, Կոնգոյի Հանրապետությունը' 56.9%: Եվ ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, այս ցուցանիշի և բնակչության կենսամակարդակի' մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակի միջև առկա է հակադարձ կախվածություն: Հետևաբար գերազանցապես մեկ քաղաքում քաղաքաբնակչության ավելացումը խոսում է նվազող կենսամակարդակի մասին:

Այնուհանդերձ չպետք է բացասական կարծիք և վերաբերմունք ձևավորվի քաղաքների աճի մասին: Հարկ է գտնել հավասարակշիռ վիճակը այդ երևույթի դրական և բացասական էֆեկտների միջև: Անհրաժեշտ է բարելավել և խստացնել քաղաքային կառավարումը վարչական և տնտեսական մեթոդների միջոցով:

Երկրներ

Երկրի ամենամեծ քաղաքում ապրող քաղաքաբնակների տոկոսը, 2009թ.

1

Քուվեյթ

81.10738

2

Մոնղոլիա

61.94575

3

Կոնգոի Հանր.

56.85184

4

Հայաստան

56.46069

5

Բուրկինա Ֆասո

56.44145

6

Տոգո

56.35342

7

Հաիթի

54.62818

8

ՈՒրուգվայ

52.82308

9

Պանամա

52.673

10

Սենեգալ

51.9535

11

Լիբանան

51.91608

12

Պարագվայ

51.14041

13

Վրաստան

49.54713

14

Աֆղանստան

49.09384

15

Կոստա Ռիկա

48.46874

16

Իսրայել

47.2594

17

Վրաստան

47.10446

18

Կամբոջիա

46.26703

19

Գվինեա

45.43284

20

Ղրղզստան

44.04106

21

Պորտուգալիա

43.9438

22

Ճապոնիա

42.92908

23

Ադրբեջան

42.65675

24

ՄԱԷ

42.35912

25

Անգոլա

42.33547

26

Պերու

42.05339

27

Էլ Սալվադոր

40.80272

28

Սիերա Լիոնե

40.35707

29

Նիգեր

39.51657

30

Լաոս

39.46391

31

Իռլանդիա

39.13752

32

Չիլի

39.07431

33

Քենիա

38.7243

34

Կոտ-դ’Իվուար

38.4759

35

Մալի

38.21016

36

Կոնգոի Դեմոկր. Հանր.

36.80004

37

Լիբերիա

36.68651

38

Նոր Զելանդիա

36.3431

39

Ուգանդա

35.71493

40

Արգենտինա

34.97476

41

Ֆինլադիա

32.60334

42

Բանգլադեշ

31.80701

43

Մադագասկար

30.98424

44

Եգիպտոս

30.71935

45

Զամբիա

30.70966

46

Դոմինիկայի Հանր.

30.38002

47

Յեմեն

30.27179

48

Թայլանդ

30.25815

49

Ավստրիա

30.01546

50

Էկվադոր

29.18439

51

Սերբիա

29.18042

52

Նիկարագուա

28.52781

53

Թանզանիա

28.23953

54

Մալավի

27.86309

55

Հոնդուրաս

27.7101

56

Իրաք

27.46032

57

Սուդան

26.80196

58

Չադ

26.58169

59

Սիրիա

25.93912

60

Բելարուս

25.73027

61

Արաբական լիգայի երկրներ

25.58197

62

Կուբա

25.23554

63

Բոլիվիա

25.20874

64

Հունգարիա

25.05452

65

Կորեա Հանր.

24.56909

66

Դանիա

24.42989

67

Կոլումբիա

24.18978

68

Վիետնամ

24.17729

69

Նորվեգիա

23.36483

70

Մեքսիկա

23.20288

71

Սաուդյան Արաբիա

22.84584

72

Հորդանան

22.73328

73

Ավստրալիա

22.59524

74

Բուլղարիա

21.99413

75

Լիբիա

21.94804

76

Բենին

21.92766

77

Ուզբեկստան

21.52969

78

Ֆրանսիա

21.42892

79

Պակիստան

20.64692

80

Սվազիլենդ

20.07115

81

Թուրքիա

20.06282

82

Եթովպիա

19.98197

83

Կանադա

19.79741

84

Նեպալ

19.04292

85

Ֆիլիպիններ

18.95684

86

Գանա

18.74829

87

Մոզամբիկ

18.44989

88

Կամերուն

18.26513

89

Բելգիա

18.00349

90

Մարոկկո

17.99598

91

Ռումինիա

16.53527

92

Շվեդիա

16.26441

93

Իսպանիա

16.12796

94

Գվատեմալա

15.62573

95

Միացյալ Թագավորություն

15.47918

96

Չեխիա

15.03181

97

Ղազախստան

14.75691

98

Իրան

14.29813

99

Նիգերիա

13.43484

100

Բրազիլիա

11.97451

101

ՀԱՀ

11.94536

102

Ալժիր

11.92258

103

Վենեսուելա

11.47576

104

Թունիս

10.87107

105

Ռուսաստան

10.1908

106

ՈՒկրաինա

8.876947

107

Իտալիա

8.160368

108

Նիդերլանդներ

7.675728

109

ԱՄՆ

7.666247

110

Մալազիա

7.628027

111

Ինդոնեզիա

7.543063

112

Լեհաստան

7.31864

113

Հնդկաստան

6.304253

114

Գերմանիա

5.690122

115

Չինաստան

2.789834