Էլիզաբեթ Թեյլոր
Դուք կարող եք լինել գեր, բայց գրավիչ երևալ:. Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դուք ձեզ զգում:
Ճաշակը ձևավորվում է աստիճանաբար: Քսան տարի առաջ ես ամուսնանցել եմ տղամարդկանց հետ, որոնց հիմա անգամ ճաշի չէի հրավիրի:
Ծնողներս ոգեշնչել են ինձ հարգել ամուսնությունը, այդ պատճառով էլ ես ամուսնացել եմ բոլոր նրանց հետ, ում հետ քնել եմ: Իսկ հիմա ինձ պոռնիկ են անվանում:
Աշխարհում ամեն ինչ ստիպում է նյարդայնանալ ինձ ,բացի ֆիլմում նկարահանվելը:
54-ից հետո, ես վերջապես չափահաս դարձա, եւ կարծում եմ ճիշտ ժամանակին:
Նյու Յորքում, ես հասկացա, որ չկա ավելի լավ օծանելիք, քան հաջողությունը:
Սակայն տարօրինակն է, որ համբերությունը գալիս է տարիքի հետ: Որքան քիչ է մնում ապրելու, այնքան համբերատար ես դառնում դու:
Ժամանակի ընթացքում, դուք սկսում եք ափսոսալ բոլոր մեղքերի համար, որ գործել եք և նույնիսկ մի քանիսի համար, որոնք չեք հասցրել գործել: