Ես հիասթափվել եմ ինձանից...հիասթափվել եմ,որ մինչև հիմա միտքս քեզնով է ողողված,որ մինչև հիմա սիրտս բաբախում է քո սիրուց մնացած փշրանքներով,որ մինչև հիմա աչքերս տեսնում են քո կիսամաքրված պատկերը,մինչև հիմա գիշերները քնում եմ քո այցին սպասելով և գոնե երազումս քեզնից կարոտս առնելով,որ աստղերին նայելով աչքերս շողում են իմ՝ արդեն միակողմանի դարձած սիրուց,որ մինչև հիմա լուսնին նայելով քեզ եմ տեսնում և ցանկանալով գալ քեզ մոտ,նորից տխրում եմ,գլուխս կախում՝ հասկանալով,որ շատ հեռու ես:
Հիասթափվել եմ ինձանից...հիասթափվել եմ,որ մինչև հիմա քեզ հետ եմ պատկերացնում ամեն րոպեն,վայրկյանը,ժամը,որ մինչև հիմա քեզ հետ եմ պատկերացնում իմ ապագան,որ ամեն րոպե մտքով քեզ հետ եմ խոսում,քեզ հետ ծիծաղում,քեզ հետ բարկանում և քեզ հետ տխրում:
Մեղավոր եմ...մեղավոր եմ նրանում,որ մինչ այսօր քո մասին մտածելով, չեմ կարողացել քեզ մոռանալ,երբ գրկեցիր ինձ ամուր,երբեք չեմ մոռանա,երբ ասում էիր <<Պաշտում եմ քեզ,սիրում եմ շատ>>,երբ նայում էիր ինձ ու ծիծաղում:
Ես հիասթափվել եմ ինձանից...հիասթափվել եմ,որ մինչև հիմա սիրում եմ քեզ և ապրում քեզանով...
Այնուամենայնիվ շնորհակալեմ քեզ...շնորհակալեմ,որ դեմքիս ժպիտ ես պարգևել,աչքերս լցրել ես մի մեծ սիրրո փայլով, օգնել մոռանալ սև ու սպիտակ օրերս՝ դրանք ներկելով ամենավառ գույներով,կյանքս ծաղկեցրել քո ջերմ խոսքերով:
Շնորհակալեմ...շնորհակալեմ,որ երջանկացրել ես ինձ,թեկուզ շատ կարճ ժամանակով,շնորհակալեմ քեզնից,որ գոնե ինձ ամաչկոտ պահեր ես պարգևել,և փոքրիկ ժամանակահատվածում տվել ես ինձ սիրելու հնարավորություն,հուզվելու պատճառներ:
Շնորհակալեմ,որ կոտրված ծաղիկս քո ձեռքերով խնամեցիր և չորացած տերևները ներկեցիր կանաչով:
Շնորհակալեմ անչափ քեզնից,որ տվեցիր ինձ պահեր,որոնք ես երբեք չեմ մոռանա,ինչ էլ որ լինի:Շնորհակալեմ...