
Ես չեմ պատրաստվում քննադատել կողմերից ոչ մեկին: Ուղղակի պետք է սթափ դատել: Մարտինը հստակ ասել էր պատճառները, թե ի՞նչու է ընտրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը: Նա նույնիսկ իր խոսքում նշել էր, որ կարող է ներողություն խնդրել Վահեի ընտանիքից: Միևնույն ժամանակ ես հասկանում եմ նաև բողոքողներին, սակայն կխնդրեմ մարդկանց ամենաերջանիկ օրերից մեկը չփչացնել, որովհետև նրանք անհատներ են և ունեն իրենց ընտրության իրավունքը: Ուղղակի մի հարց ցուցարարներին, Ի՞նչու հենց Մարտինի հարսանիքի ժամանակ:Այս մեկ տարվա ընթացքում այնտեղ տեղի են ունեցել բազմաթիվ հարսանյաց հանդիսություններ: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն պետք է ցույցեր անել բոլոր հարսանիքների ժամանակ: Շնորհակալություն:
Կից նյութն' այստեղ: