Հետապնդվող ձիավորը նետվում է գետի ամենալայն տեղը: Հետապնդողը կանգ է առնում' կարծելով, թե ջուրը նետված ձիավորը կխեղդվի, բայց նա բարեհաջող կերպով դուրս է գալիս մյուս ափ: Հետապնդողը նույնպես որոշում է անցնել մյուս ափ, և որպեսզի ժամանակ չկորցնի, փորձում է գետն անցնել ամենանեղ տեղից, սակայն ջրասույզ է լինում ու խեղդվում. գետը վտանգավոր է ամենանեղ տեղում:
Թեթևության, դյուրինության պատրանքի որոնումները սխրանքի չեն հասցնում: Ամենադժվարը նաև ամենահասանելին է: