Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում' պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.
- Ավո՛, դու չե՞ս կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ' անկողնում, պատշաճ չէ:
- Ի՞նչ կա որ, սիրելի՛ս,- դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր: