երեկ նա վիրահատեց ինձ:
եղունգներիս վրա փորագրեց իր անունը…
ամեն մեկի վրա' առանձին- առանձին…
հետո բացեց ուղեղս'
թմրեցնելով նրան Eugen Doga-յի Vals-ով…
հանեց, նետեց բանական միտքս,
տեղադրեց զառանցանք մի տասնվեցամյա աղջնակի…
ձախ թևիս երակը գտավ' ներարկեց գարնանային իր ժպիտը…
այսքանն անօգուտ համարեց'
ու բիբերիս վրա հարմարեցրեց լինզաներ,
որ ուղեղիս մեջ տեղադրված զառանցանքի հրամանով
ամենուր պատկերեն միայն իր հայացքը …
հետո իր ձայնի ելևէջները կաթեցրեց ականջներիս մեջ…
իր բույրի մեջ թաթախեց վարսերս …
ու… հետո…
հետո դաշնակահարի նուրբ ու սահուն իր մատներով
նա վիրահատեց ինձ ամբողջովին…
… 19.03.2011թ