Որ խախտել են իմ անդորրը ու չեն թողնում երազել:
Երբ փակում եմ իմ աչքերը ու փորձում եմ երազել,
Հայտնվում եմ քո աչքերը որոնք երբեք չեմ տեսել:
ԵՎ այդ պահին չքանում է շուրջբոլորս ամեն ինչ,
Զորավոր են քո աչքերը, ես չեմ տեսել, բայց ոչինչ:
Ինձ թվում է' քո աչքերը արտասովոր գույն ունեն,
Քո աչքերին հանդիպելուց ինձ թվում է, այրվում են:
Կուզեի այրվել հանդիպելով քո անծանոթ աչքերին,
Ոչ թե ապրել լոկ վարկածով'մի զույգ այրող աչքերի,:
Երազում եմ քո աչքերը որոնք իմը չեն լինի…
ՈՒրիշինն են քո աչքերը քեզ ուրիշն է հաճելի…
Ես կարծում եմ քո աչքերը թանկ են կյանքից ավելի
ՈՒ մի օր էլ նրանք գուցե ինձ էլ նայեն երևի,
Այդ ժամանակ գույնն աչքերիդ իմ երկինքը կդառնա
ԵՎ առեղծվածը աչքերիդ գուցե այդ ժամ չքանա:
Բայց դրա հետ մեկտեղ գուցե ոչ թե հանգիստը տիրի,
Այլ կարոտն ինձ բզկտի քո անծանոթ աչքերի…
…Գուցե բարին էլ հենց դա է, որ աչքերդ անծանոթ
Ինչ էլ լինի, ինչ էլ անեմ, չեն լինելու ինձ շատ մոտ: