Ստիպե’մ անվերջ, ես ինձ ստիպե’մ, որ
Աչքերիցս արցունքնե’ր չթափվեն,
Հանկարծ դառնության և ո’չ մի կաթիլ
Այտերիս վրա երբե’ք չդրոշմվի'
Կարո’ղ եմ ստիպել, սակայն
Չտառապե’լ, չտանջվե’լ անդադար,
Նկարիդ առաջ չարտասվե’լ երկար,
Շիրմիդ չփարվե’լ, ցավից չգոռա’լ
Ավա՜ղ չեմ կարող, մի’ խդրիր' եղբայր.

Կարող եմ անգամ ես ցավից լռել ու
Վի’շտն ապրել անձայն, իրո’ք կարող եմ.
Անգամ կարող եմ խելագարի պես
Հոգիս մաշելով ինձ հույսից զրկե’լ,
Կույրերի նման աչքերս փակե’լ,
Ոչի’նչ չտեսնել' էլի’ կարող եմ,
Բայց ի’բրև քույր, ի’բրև բարեկամ
Ես չե’մ կարող լինել անզգամ,
Չհեկեկա’լ ու չարտասվե’լ,
Ու ձայնովս քո անունը չկանչե’լ,
Քո’ ժպիտներին, քո’ զրույցներին,
Քո’ խորհուրդներին չկարոտել'
Ների’ր եղբայրս, չե’մ կարող չանել…

Մտքերս ընդմիշտ քե’զ են նվիրված,
Մտովի հիշել քեզ' ինձ չի’ արգելված.
Գուցե տողերովս քեզ վերադարձնեմ,
Գուցե մտքերովս կենդանացնեմ,
Գուցե այս կյանքում դու հավերժ չկաս,
Այո’, շիրի’մ էս, նկար փակցված,
Բայց ի’մ տողերում ու ի’մ մտքերում,
Կյա’նք վերադառնալ,
Ապրե’լ իմ << ԳՐՔՈՒՄ >>'
Քեզ չի’ արգելված…

Ստիպե’մ անվերջ, ես ինձ ստիպե’մ, որ
Աչքերիցս արցունքնե’ր չթափվեն,
Որ չտառապե’մ, որ չկարոտե’մ,
Որ քո շիրիմին չփարվե’մ, չլացե’մ'
Ինչպե’ս կարող եմ…
Ա՜խ, անկարո’ղ եմ…
Ների’ր ինձ եղբայր, մի’ խնդրիր Արսեն'
Չե’մ կարող ես քո մահը մարսել…