Ծաղիկներ ու լռություն...Այդ լռության մեջ ամեն-ինչ ասված էր: Նրանք նայում էին իրար ու հասկանում էին, թե ինչ են զգում, ինչ են ցանկանում... Լռությունը լռություն, բայց խոսքերն էլ իրենց տեղն ունեն և նրանք էլ են հանդես գալիս զգացմունքների ու հույզերի ներկայացման մեջ:
Այս անգամ լռությունն ավելի երկար տևեց: Նրանք իրարից հեռու էին նստել և չէին էլ փորձում իրար ձեռք բռնել... Հանկարծ տղան համարձակություն հավաքեց և խոսեց.
-Ինչ՞ու ես այսքան դաժան:
-Ես մեղավոր չեմ, կյանքն այսպես դասավորվեց:
Սա էր ամբողջը...լռությունը շարունակվեց, պարզապես արդեն նրանք միայնակ էին... իրենք իրենց սրտերի հետ... Աղջիկն առաջինը վեր կացավ և հեռացավ: Տղան մի պահ աչքերը փակեց, կարծես որ մոռանա ամեն բան, վերցրեց կողքին դրած ծաղիկները և լուռ հեռացավ...