Ցանկացա կրկին վերցնել իմ ընկեր գրիչին և գրել...
Սա մի պատմվածք է,որի մեջ պատմվում է մի աղջկա և տղայի հետաքրքիր և խենթ ծանոթության մասին:
Աղջիկը՝ Լյուսին,ունենալով շատ հաճելի և գեղեցիկ անուն,շատ ավելի կոպիտ էր և մի քիչ վայրենի:Բայց հոգով նա բարի և անկեղծ մարդ էր,սակայն նրան այդ մասին դեռ ոչ-ոք չէր ասել:
Իսկ ինչ վերաբերվում է տղային,նա ի տարբերություն աղջկա,շատ կիրթ էր,ռոմանտիկ և միևնույն ժամանակ նույնպես բարի:
Հանդիպումը տեղի է ունենում մի հասարակ սրճարանում...
-Հե՛ յ,տղա՛,ինձ մեկ բաժակ սուրճ բեր, և արագ, լսու՞մ ես, -ասաց Լյուսին մատուցողին:
Այդ ժամանակ լևոնը կանգնած էր մատուցողին քիչ մոտիկ և լսեց,թե ինչպես է խոսում Լյուսին:Հենց առաջին անգամից՝ Լևոնը տեսնելով աղջկա խենթ և վայրենի պահվածքը,փորձեց մոտենալ նրան և ամենակարևորը իմանալ,թե ինչ է նրա անունը:
Ի դեպ մոռացա նշեմ,որ Լյուսին շատ գեղեցիկ էր և հմայիչ արտաքին ուներ:Նա շիկահեր էր,ուներ երկար և գեղեցիկ մազեր,կապուտաչյա, և սպիտակամորթ աղջիկ էր:Նա այնքան գեղեցիկ էր,որ առաջին հայացքից գերեց Լևոնին:
Լևոնը սև մազերով և բաց շականակագույն աչքերով,վայելչակազմ,բարձրահասակ երիտասարդ էր:Նա կիրթ խոսելաձևով և ռոմանտիկությամբ աչք էր ծակում շրջապատում:
Լևոնը մի հայացք զետեղեց դեպի Լյուսին:Իսկ այնուհետև որոշեց վերջապես մոտենալ նրան:
-Բարև,կարելի՞ է,-ասաց Լևոնը:
-Բարև,ինչպես կցանկանաս,-ասաց Լյուսին:
-Ես Լևոնն եմ,իսկ ի՞նչ է քո անունը:
-Իմ անունը Լյուսի է: Բայց, եթե ցանկանում ես ինձ հետ ավելի մոտիկից ծանոթանալ,ուրեմն ասեմ, որ միևնույն է քեզ մոտ չի ստացվի,որովհետև ես հիմարիկ չեմ,և գիտեմ,որ բոլոր տղաներն էլ միայն խաբեբաներ են: Ի դեպ,ես շատ կոշտ ու կոպիտ եմ, և համարյա կրթություն էլ չունեմ: Այնպես որ ես չեմ կարող քեզ դուր գալ: Դու կարող ես գնալ:
Լևոնը նստած ուշադիր լսում էր աղջկան, թե ինչպես է նա շատախոսի նման անընդհատ արագ-արագ խոսում: Եվ երբ աղջիկն ավարտեց իր խոսքը, Լևոնը սկսեց ժպտալ, նա ապշել էր աղջկա ասածներից:
-Գիտե՞ս, քո պահվածքն ինձ հենց առաջին հայացքից հետաքրքրեց: Ինչու՞ ես այդքան կոպիտ մարդկանց նկատմամբ: Նրանք քեզ ինչ-որ բա՞ն են արել, - ասաց տղան:
-Ես ուղղակի տանել չեմ կարողանում այն,թե նրանք ինչպես են ամեն օր նույն բանն անում,նույն նախադասությունն օրվա մեջ մի քանի անգամ ասում, ինձ դուր չի գալիս մարդկանց ապրելակերպն ու մտածելակերպը,նրանք բոլորը նույն բանն են մտածում,այդ ամենն ինձ բարկացնում է միշտ: Կարծես ռոբոտներ լինեն,այդ ամենի պատճառով էլ ես չեմ կարողանում այլ կերպ խոսել նրանց հետ:
Եվ քեզ հետ ամենևին էլ հետաքրքրիր և հաճելի չէր, ես պետք է գնամ:Քեզ չեմ մոռանա ընկեր:
- Սպասիր,համաձա՞յն ես քեզ ուղեկցեմ, ո՞ր փողոցում ես ապրում: Միգուցե մենք մոտ ենք ապրում:
-Կառլսոնի փողոցում: Կամրջի մոտ:
-Օ՜ այո, հենց այդ մոտակայքում էլ իմ տունն է գտնվոմ: Ուրեմն մենք կարող ենք երկուսով զբոսնել:
-Լավ: Ես համաձայն եմ:
Լևոնը երջանիկ էր Լյուսիի համաձայնությունը լսելով: Նա նաև ուրախ էր, որ իմացել էր աղջկա անունը:
Ճանապարհին նրանք զրուցելով ավելի ու ավելի էին սկսում միմյանց հետ լեզու գտնել:
Քիչ հետո հասնելով կամրջի մոտ՝ մի պահ կանգնեցին, և հանկարծ նրանց երկուսի հայացքները պատահաբար միաժամանակ նայեցին միմյանց: Մինչ այդ, նրանք քայլելու ժամանակ ամաչում էին նայել իրար: Այդ պահին կարծես ոչ-ոք չէր ուզում հաջողություն ասել:
- Դե, ինչպես տեսնում ես մենք արդեն կամրջի մոտ ենք, և արդեն ժամանակն է բաժանվելու, - ասաց Լյուսին:
- Այո, իհարկե, բայց խոստացիր, որ քեզ կրկին կտեսնեմ: Մենք կարող ենք վաղը նույնպես հանդիպել հենց այս նույն վայրում՝ կամրջի մոտ: Կզբոսնենք և կզրուցենք:
- Դե... չգիտեմ...ես կմտածեմ...
-Բայց դու պետք է հիմա մտածես և ինձ պատասխանես:
- Լավ, արի այսպես պայմանավորվենք,համաձա՞յն ես ցերեկվա չորսին գալ այստեղ,եթե տեսնես ինձ այստեղ կանգնած,ուրեմն ե համաձայն,իսկ եթե ոչ,ուրեմն չեմ ցանկացել,և միգուցե մենք այլևս չհանդիպենք:
- Լավ, ես կգամ: Շատ ուրախ կլինեմ,եթե քեզ տեսնեմ վաղը:
- Լավ, հաջողությու՜ն Լևոն:
- Մինչ վաղը Լյուսի:
Այդ օրը Լևոնն ամբողջ գիշեր չէր կարողանում քնել ,անընդհատ մտածում էր Լյուսիի մասին, նա սիրահարվել էր: Սակայն վախենում էր, որ կարող է պատահել, որ Լյուսին չհամաձայնվի և չգա հանդիպման:
Եվ վերջապես լույսը բացվեց:
Լևոնն անընդհատ ժամացույցի սլաքներին էր նայում, սպասում էր, թե երբ վերջապես պետք է մոտենա ժամը չորսը, որպեսզի գնա կամրջի մոտ: Այդ րոպեներն ու վայրկյանները թվում էին այնքա՜ ն երկար...
Ժամը չորսն էր...
Լևոնը հասավ կամրջի մոտ, և...և այո, Լյուսին եկել էր հանդիպման, նա Լևոնին էր նայում ժպտերես աչքերով, նրա աչքերը Լևոնին տեսնելուն պես սկսեցին շողշողալ: Իսկ Լևոնը աչքերին չէր հավատում, նա աշխարհի ամենաերջանիկ մարդն էր, նրա սիրտը սկսել էր արագ բաբախել:
- Տեսնում ես, ես եկա, - ասաց Լյուսին:
- Տեսնում եմ, բայց մինչև հիմա դեռ աչքերիս չեմ հավատում, միգուցե սա երա՞զ է: Ես երջանիկ եմ:
Այդ պահին Լյուսին փոքրիշատե ամաչելով կախեց գլուխը և փոքր-ինչ ծիծաղեց: Նրանք քիչ-քիչ մոտենալով իրար նայեցին միմյանց աչքերի մեջ ,այդ պահին Լյուսիի գոռոզությունը կարծես անհետացել էր, նա այնքան քնքուշ էր դարձել, և նրա շողշողուն աչքերից միանգամից նկատելի էր ,որ նա նույնպես սիրահարվել էր Լևոնին:
Այդ օրվանից նրանք սկսեցին ամեն օր հանդիպել, զբոսնել և խոսել տարբեր թեմաներից, բայց այլևս չէին ամաչում նայել իրար: Մի քանի հանդիպումից հետո Լևոնն ու Լյուսին այնքան էին կապվել միմյանց հետ, նրանք սկսել էին իրար շատ սիրել...
Ամեն անգամ անցնելով Կառլսոնի փողոցի մոտ գտնվող այդ կամրջի կողքով, նրանք հիշում էին իրենց առաջին հանդիպումը և սկսում էին խոսել այդ օրվա իրենց զգացողություններից: Լևոնը, որ շատ ռոմանտիկ էր, փորձեց այդ կամրջին մի անուն մտածել և անվանեց <<Սիրո կամուրջ>> :