Այսօր մամուլով տեղեկություն տարածվեց, որ “Գարեգին Նժդեհ” ֆիլմի վրա ծախսվել է ոչ ավել, ոչ պակաս 7 միլոին դոլար:
7 միլոին դոլար է ծախսվելմի ֆիլմի ստեղծման համար, որի միայն թրեյլերը սկսեց ծաղրել ողջ ֆեյսբուքը, իսկ "ՅԱ ԳԱՐԵԳԻՒՆ ՆԺԴԵՀ" արտահայտությունը դարձավ "Ֆեյսբուք" սոցիալական ցանցում ամենից շատ շրջանառվողը:
Ավելին, ֆիլմի պատճառով անհիմն շահարակումների առարկա դարձավ նաև եզակի պատմական կերպար Գարեգին Նժդեհը, որի անունը, մինչ այս, երբևէ սոցանցերում քննարկման առիթ չէր դարձել: Ո՞վ էր մեղավոր. շահարկո՞ղը, թե՞ այն թրեյլերը, որը առիթ դարձավ քննարկումների և տարատեսակ տեսահոլովակների: Փորձեք ինքներդ տակլ այդ հարցի պատասխանել, մինչ մենք դիտարկենք մեկ այլ հանգամանք:
7 միլիոն դոլար է ծախսվել ընդամենը մեկ ֆիլմի վրա, երբ Հայաստանում դեռ աղետի գոտի կա, բազմաթիվ անօթևաններ կան, երբ հայրենի Կառավարությունը միայն 2500 դրամով կարողացավ բարձրացնել նվազագույն աշխատավարձը, երբ ապրիլի 1-ից սպասվում է գազի գնի թանկացում, իսկ Կառավարությունը հայտարարելու է, որ գումար չունի ավելացված գինը սուբսիդավորելու համար և դա մնալու է բնակչության ուսերին և բազում այլ խնդիրներ:
Բայց այս ամենը դեռ կարելի էր մի կերպ հանդուրժել, եթե նկարահանվեր ֆիլմ, որը գոնե կինեմատոգրաֆիական գոլւխգործոցի համբավ կհաներ: Բայց դեռ էկրաններին չհայտնված, այն դարձել է համընդհանուր ծաղրի առարկա, իսկ ոմանց համար սեփական “հայրենասիարական” զգացմունքները ի ցույց դնելու առիթ (ի դեպ, Նժդեհի պատիվը պահպանող անձանցից շատերը նույնիսկ չեն ծառայել ՀՀ բանակում, բայց հայրենասիրական պոռթկումներից քիչ է մնում պայթեն):
Ի դեպ, ի գիտություն բոլորի. ծաղրում են այն, ինչն արժանի է ծաղրի: Մի բան հստակ է, որ Հրաչ Քեշիշյանը այդպես էլ չկարողացավ լուրջ ռեժիսյորի համբավ ստանալ, մնալով երգերի տեսահոլովակներ նկարողի մակարդակին, գոնե հանրային պատկերացման մեջ: Ուստի զարմանալի չէ, որ նրա նկարած ֆիլմը պետք է արժանանար նման ծաղրուծանակի: Պատկերացնել միայն. Գարեգին Նժդեհի պես եզակի կերպարի մասին ֆիլմ է նկարում մի ռեժիսոր, որը հայտնիէ որպես ԿԼԻՊ-երի հեղինակ:
Կեցցես Հ1, որ ինքնախայտառակվեցիր, իսկ Հրաչ Քեշիշյանին պետք է պաշտոնի բարձրացում տալ այդ գործըթնացին նպաստելու համար և մեկ ֆիլմի համար այս աղքատ երկրում 7 միլիոն դոլար հայթայթելու համար:
Գի Լյոտին