Եթե ՀՀ-ն, այնուամենայնիվ, սոցիալական պետություն է, ինչպես նշված է Սահմանադրությունում, ապա կարծում եմ, որ ժամանակն է փոխելու եկամտային հարկի դրույքաչափերը: Հիշեցնեմ՝ մինչև 120.000 դրամ ամսական աշխատավարձի դեպքում հարկվում է դրա 24.4%-ը, այսինքն՝ 29.280 դրամ: Բայց 2.000.000 դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը կկազմի ընդամենը 518.080 դրամ կամ 25.9%: Այսինքն՝ աշխատավարձի չափը բարձրանում է 16.6666 անգամ, իսկ հարկերինը՝ ընդամենը 1.5 տոկոսային կետով: Այսինքն՝ որքան շատ ես ստանում՝ այնքան քիչ հարկեր ես մուծում պետությանը: Դրա շնորհիվ էլ հարուստներն ավելի են հարստանում, աղքատները ավելի աղքատանում: Այսպիսի քվազինժդեհական փիլիսոփայություն…