Դաջվածք ունենալն այսօր մոդայիկ է: Դրանից կարող ես հանդիպել աղջկա կամ տղայի մարմնի որեւէ հատվածում:
Բելգիացի նկարիչ Վիմ Դելյվուան որոշել է առաջ գնալ, եւ մոդան տարածել նաեւ գյուղատնտեսական կենդանիների վրա: 2005թ. դաջվածք անող երկու ընկերների հետ Չինաստանում նա բացել է խոզերի ֆերմա: Այնտեղ Դեյվուան բուծում է «դաջված» խոզեր:
Նա խոզերին դաջում է ոչ միայն իր ցանկությամբ, այլ նաեւ պատվերով:
Պատվիրատուն որոշակի գումար է վճարում ֆերմային, որից հետո խոզերից մեկին «դաջում» են իր ցանկացած ձեւով:
Խոզի սատկելուց հետո դաջածք անողները տիրոջն են վերադարձնում դաջված կաշին: