Պատասխան Էրիկ Անթառանյանին:
Այսօր ինձ հետ կապ հաստատեցին և հրավիրեցին " Ազատ գոտի" հաղորդում դրոշի մասին քննարկմանը: Ես տվեցի իմ համաձայնությունը և սկսեցի ուսումնասիրել թե ինչ է կատարվում համացանցում այդ թեմայի շուրջ: Քանզի ես իրականում չէմ հավանում մեր դրոշը և օրհներգը, ունեմ դրա պատճառներն ու իմ որպես ՀՀ քաղաքացի կարծիքը: Աչքս ընկավ Էրիկ Անթառանյանի գրառմանը "Սարդարապատում թուրք փախցրած դրոշը փոխելով' մի օր էլ հանգիստ կնոջդ ու մորդ կփոխես" և հասկացա մի բան, որ հաղորդումը վարելու է նման սահմանափակ հաղորդավարը: Ասեմ ինչու սահմանափակ: Սահմանափակ, քանզի չգիտես որ լրագրողը, հաղորդավարը իրավունք չունի հրապարակավ նման ձևով իր կարծիքը հայտարարելու, հետո քննարկում կազմակերպելու նույն հարցի շուրջ: Սահմանափակ ես, քանզի չգիտես, որ դրոշ ծածանելիս կարևորը ծածանածդ դրոշի գույները չեն, այլ այն սերը, հոգին ,իմաստը, որը դու դնում ես այդ գործողության մեջ: Որ չի կարելի սերը հավատքը ,հարգանքը ԱՌԱՐԿԱՅԱՑՆԵԼ: Սահմանափակ ես, քանզի չգիտես, որ մենք թուրքին քշել ենք տարբեր դրոշների ժամանակ: Սահմանափակ ես, քանզի համարում ես , որ ինքնահաստատվել կարելի է պատուհանից թուրքի մեքենայի դեմ մեր դրոշը ծածանելով: Մյուսն ի՞նչն է այդ տրամաբանության մեջ Վրաստանում ադրբեջանական մեքենաների անիվենրը ծակելը: Սահմանափակ ես, քանզի չգիտես , որ երկրին վերաբերվող հարցերում կարող է լինել այնքան կարծիք, որքան բնակիչ կա և ոչ մի հաղորդավար ,նախարար ու սուտի հայրենասեր իրավունք չունի կարծիքին, առաջարկին ի պատասխան վիրավորական բաներ գրել թաքնվելով հայրենասիրության քողի տակ: Հիմա գնա հայելուց մի կողմ, գիրք կարդա ու մտածի թե ինչ ես դու 30 անց տղա արել այդ դրոշը ներկայացնող Հայաստանի համար: