
1. Իմ մայրիկը ոգեշնչում է ինձ, որովհետև նա շատ ուժեղ և տաղանդավոր կին է: Հավատում է, որ երազանքները կատարվում են, և որ երբեք պետք չէ հանձնվել:
2. Մանկության տարիներին ես կարդում էի գրքեր, մայրիկիս օգնում էի պատրաստել շոկոլադե տորթեր և տղաների հետ չէի հանդիպում մինչև չափահաս դառնալը:
3. Ես վստահ եմ, որ ցանկացած պարագայում ինձ հետ միշտ կլինեն և իմ ընտանիքը, և իմ ընկերները, որոնք երբեք չեն դադարի ինձ սիրել անկախ ամեն ինչից:
4. Ես երբեք չեմ բողոքում իմ կազմվածքից, ես հպարտանում եմ նրանով:
5. Գտիր ճանապարհներ, թե ինչպես դառնաս խելացի և ուժեղ, եղիր հավատարիմ և ուշադիր մարդկանց նկատմամբ:
6. Մարդիկ շատ մեծ նշանակություն են տալիս ամուսնությանը: Բայց դա ընդհամենը կյանքի մի ժամանակահատված է, մի ակնթարթ:
7. Ամենագրավչականը կնոջ մեջ դա վստահությունն է, եթե նա գեղեցիկ է, բայց վստահ չէ իր վրա, երբեք կրքոտ չի լինի:
8. Դու երբեք չես կարող իմանալ, թե ինչքան ուժեղ ես, քանի դեռ առիթ չի լինի դա ապացացուցելու:
9. Ես ընդունում եմ ամեն ինչ այնպես, ինչպես որ կա, և մտածում եմ միայն նրա մասին, թե ինչպես անցնեմ այդ ամենը արժանապատիվ ձևով:
10. Ես ձգտում եմ գրել այնպիսի երգեր, որոնցով մարդիկ կդառնան լավը և ավելի մոտ միմյանց:
11. Ես գիտեմ թե այս կյանքից ինչ եմ ցանկանում, գիտեմ ով երբեք չեմ լինի: Իմ տարիքի շատ մարդիկ դեռ չեն լուծել այդ խնդիրները: