Ամեն ինչ այլևս մնացել էր անցյալում: Երիտասարդ տարիների անհոգությունն ու հասուն շրջանի մտահոգությունները միայն բարի հիշողություններ էին արթնացնելու Գալուստի մեջ և ուրիշ ոչինչ: Հորն էլ որոշել էր ոչինչ չասել: <>,- մտածել էր Գալուստն ու հատկապես ԲիԲիՍի Շողիկի ականջին մի լավ << թոզ>> էր փչել:
Հմայակին հարևանները դիմավորեցին հերոսի նման: Ոչ ոք ոչինչ չէր հարցնում: Միայն գալիս էին Հմայակին տեսության, մի բաժակ աչքալուսանք խմում, մաղթում շառ ու փորձանքից հեռու լինել, մի քիչ նստում էին և գնում: Միայն ԲիԲիՍի Շողիկն էր, որ չէր հանդարտվում և Գալուստից անընդհատ ուզում էր առավելագույնն իմանալ:
<> և այլն: Ամեն անգամ Շողիկի հարցին Գալուստը պատասխանում էր.
-Հետո, տիկին Շողիկ, հետո…
-Ծերանում ենք, Գալուստ ջան, էլ ժամանակ մնա՞ց, որ սպասենք,- դժգոհում էր Շողիկը և ձեռքերը վեր պարզելով անիծում բարեպաշտ նախագահին վարկաբեկող այլանդակ շրջապատին: Երեկոյան, երբ արդեն բոլոր հարևաններն ու ծանոթ-բարեկամները եկել, իրենց պարտքը կատարել էին, և Գալուստը տանը հոր հետ մնացել էր մենակ, հայրը խեղճացած, կծկված, մի բուռ դարձած, ձեռքերը ծնկների արանքում, դողացող ձայնով դիմեց որդուն.
-Տղաս, սա մեր վերջին փորձանքը թող լինի և իմ վերջին ջահելությունը:
Օդանավակայանի ճանապարհին հայրուորդի անցնում էին արդեն երբեմնի դարձած արտադրամասի մոտով: Գալուստը խնդրեց վարորդին դանդաղեցնել ավտոմեքենայի ընթացքը: Շենքի մոտ հավաքված բազմություն կար: Հմայակը պատուհանից նկատեց Լիդային, որը բազմությանը գինով և շամպայնով լի բաժակներ էր առաջարկում: Տեր Հրայրը սարկավագ Վարազդատի հետ խաղատան օծման արարողությունն էր կատարում: Մի պահ կանգնելուց և շարժվելուց հետո Հմայակը ամուր բռնեց որդու ձեռքը:
Ինքնաթիռի շարժասանդուղքին Գալուստի ականջներում հնչում էր տեր Հրայրի արդեն << հոգևոր>> ձայնը. << Օրհնեսցի և օծեսցի զխաղատունս այս, որպես ազգիս բարօրության խորհրդանիշ…>>: