Մեր ընկերությունը դեռ 2007 թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց գեոթերմալ ջերմային պոմպերով ջեռուցման, հովացման և տաք ջրամատակարարման համակարը: Առաջին համակարգը տեղադրվել է Նորդ արևտրի կենտրոնի և հարակից էլիտար շենքի վրա:
Նման համակար մեր ընկերությունը ավելի շատ տեղադրել է ՌԴ: Նման համակարգ տեղադրվել է նաև Ռուբլյովկայում, որտեղ ապրում են Ռուսաստանի մեծահարուստները, օվքեր գիտեն փողի արժեքը:
Ջերմային պոմպերով համակարգը կարող է միաժամանակ ջեռուցել, սառեցնել և տաք ջուր մատակարարել: Ինքնարծեքը ավելի ցածր է, քան կաթսայով և չիլլերով համակարգերը: Գեոթերմալ ջերմային պոմպերով համակարգը ծախսում է 4-7 անգամ քիչ արժողությամբ էլեկտրաէներգիա, քան պահանջվում է կաթսայի համար:
Զարգացած երկրներում կա պետական դոտացիաներ այսպիսի համակարգերի համար: ԱՄՆ-ում և Գերմանիայում այսպիսի համակարգերի ներդրման համար պետական ծրագիր կա և լուրջ ֆինանսավորում:
Օրինակ Երևանի կենտրոնը, բնակելի և կառավարական շենքերով, կարելի է այս համակարգով ջեռուցել:
Դեռ մի քանի տարի առաջ, մեր ընկերության կատարած մոտավոր հաշվարկներով Երևանի կենտրոնում ստորգետնյա ջրերից կարելի էր ստանալ 12 ՄՎտ ջերմային էներգիա:
Թե ինչո՞ւ ՀՀ-ում նման համակարգին կարևորություն չեն տալիս, կարելի է միայն կռահել:

Կից նյութն՝ այստեղ: