Խեղճ Շիրակացի
Այ մարդ, կարծես թաղմանս եկած լինի: Անկեղծ, էս քանդակը դուրս չի գալիս, մի տեսակ իր տեղում չէ: Չէի ցանկանա քննադատել, բայց ինչպես մեկը մի օր ասեց,կողքից նայելիս ֆալլոսի արձանի է նման: Ի հարկե, երկրաշարժից առաջ էս վայրում էր գտնվում Լենինականի բարձրահարկ շենքերից մեկը՝ տաս հարկանին, որը երկրաշարժի ժամանակ փլվեց և շատերի կյանքը խլեց, բայց էս քանդակով դրա տեղը չես լցնի, առավել ևս հետևի կիսաշեն շինությունը,որը արդեն մի քանի տարի է էս վիճակում է: Դե, ասում են, թե շենքը կիսատ է նախկին քաղաքապետի և սեփականատիրոջ միջև ծագած խնդրի պատճառով և ինչպես պատմում են, քանդակն էլ իր պատմությունն ունի, այսինքն նորից քանդակագործ և քաղաքապետ հարաբերություն: Չվճարված աշխատանք և այլն: Էս տեղում տեղադրելու համար քանդակագործն էլ համաձայն չեր, բայց դե արվեստագետի խելքն ինչ է հասնում որ, քաղաքապետարանը ավելի լավ է իմանում: Մի խոսքով: Արդյունքում՝ տուժված քաղաք: