Բոլոր իմ ֆեյսբուքյան ընկերներին....

Կիրկորովի հետ առիթ ունեցա շփվել իր համերգից առաջ ուղիղ 30 րոպե... Շփման միակ թեման, հավատացեք, մեր ազգի վերաբերմունքն է իր հանդեպ: Ես ինքս նշեցի, որ մեր երկրում նրան չսիրողներ շատ կան և ոչ թե իր արվեստի համար, այլ իր իսկ վերաբերմունքի համար...

Պատասխանը նրա կողմից լռությունն էր, իսկ սովորաբար գիտենք՝ լռությունը համաձայնության նշան է...Ես ինքս նույնիսկ չկարողացա մնալ և դիտել նրա համերգը, չնայած որ ունեի հրավիրատոմս նրա կողմից: Ամեն դեպքում, եկեք այդքան քննադատությամբ չվերաբերվենք նրան, չենք սիրում, չենք ուզում լսել..դա յուրաքանչյուրի որոշումն է..Այսօր մենք մեր երկրում ունենք շատ ավելի վատ ու մեծ պրոբլեմներ, որոնք ստեղծում են մարդիկ, որոնք հենց ապրում են մեր կողքին: Այնպես որ, խնդրանքս, այս նկարը մի դարձրեք մեծ իրադարձություն...Առանձնահատուկ խնդրանքս մի շարք կայքերին է վերաբերում, որոնք արդեն իսկ տեղադրել են այս նկարը իրենց էջերում..Նախապես մերսի