Պարույր Սևակի մահվան օրն է..ու թերևս այս պատճառով էր, որ առավոտից իմ ուղեղում մի քանի տող էր պտտվում նրա իմաստուն ժառանգությունից .
Ախ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ-ուշ,
Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ,
Որ մի ազգ են փրկում բազկով և կամ խոսքով…
Սևակի իմաստություն ը հենց այդ մարգարեական իմաստությունն է, որ ազգի փրկությունն էր մի գրչով... .
Ուշ - ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվոմ են նրանք ճիշտ ժամանակին և ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց...Չներեցին նրան ու բոլոր նրանց, ովքեր իմաստուն ծառի վեհությամբ բարձրանում են թփերի մեջ ...մենք արձանապաշտ ազգ ենք ցավոք...մենք մեր արժեքները չենք գնահատում ժամանակին..ու ոչ միայն չենք գնահատում, այլև տրորում ենք այդ արժեքը ու հետո միայն՝ մահից հետո, կամ օտարի մոտ հայտնվելու ժամանակ հպարտանում նրանցով...էլ ո՞ւմ է պետք..,այդ ժամանակ, եթե նրանց ասելիքը մեր ունկերի համար հաճո չէ մեզ համար ճակատագրական պահերին....