Մի անգամ երեք քույրեր տեսնում են երջանկությանը, որը նստած էր խորը փոսում:
Քույրերից մեկը մոտենում է փոսին և խնդրում երջանկությունից շատ փող: Երջանկությունը տալիս է նրան իր ուզածը և նա հեռանում է երջանիկ:
Մյուս քույրը գեղեցիկ ամուսին է խնդրում: Ստանալով իր ուզածը նա նույնպես հեռանում է՝ երջանկությունից գլուխը կորցրած:
Երրորդ քույրը կռանում փոսի վրա.
- Ի՞նչ ես ուզում, – հարցնում է նրան երջանկությունը:
- Իսկ դու ի՞նչ ես ուզում, – հարցնում է աղջիկը:
- Դուրս հանիր ինձ այստեղից, – խնդրում է երջանկությունը: Աղջնակը երկարեցնում է ձեռքը և օգնում երջանկությանը դուրս գալ փոսից: Դրանից հետո աղջիկը շրջվում է և լուռ հեռանում: Իսկ երջանկությունը գնում է նրա ետևից: