Բազմաթիվ գովազդային հոլովակներում նկարահանված եւ հայաստանյան ու արտասահմանյան մոդելային դեֆիլեների մասնակցած 23-ամյա մոդել ՀԱՅԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ մասնակցում է օնլայն քվեարկությամբ ընթացող Fresh Faces 2013 Germani Contest-ին («Նոր դեմք 2013» գերմանական մրցույթին): Մրցույթի մանրամասների եւ քվեարկության մասին, մենք զրուցեցինք հենց նրա հետ.

- Միշտ հետեւում եմ մոդելային ասպարեզի բոլոր իրադարձություններին եւ մի օր պատահական հրավեր ստացա մոդելինգի ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող կայքերից մեկից' մասնակցելու Գերմանիայում ընթացող մրցույթին:

- Հայկ, ի՞նչ էր պահանջվում մրցույթին մասնակցելու համար:

- Նախ պետք էր ներկայացնել լուսանկարներ' առանց մշակման, եւ, իհարկե, մշակված տարբերակով, ինչպես նաեւ մասնակցող մոդելի տվյալները:

- Այսօր կարելի՞ է լուրջ ընդունել այնպիսի մրցույթները, որոնք օնլայն քվեարկությամբ է որոշվում :

- Կարծում եմ' ավելի ճիշտ կլինի այցելեք տվյալ կայքը, եւ քվեարկելով' ինքներդ կհավաստիանաք դրա լրջության մեջ: Ավելորդ եմ համարում նշել նաեւ, որ ներկայումս ամենաակտիվ եւ լայն տարածում ունեցող մեդիայի տեսակը օնլայն մեդիան է:

- Ե՞րբ է ավարտվելու քվեարկությունը:

- Երբ ես կհաղթեմ :

- Դուք, փաստորեն, այս պահին ունեք առավելագույն ձայներ եւ առաջատար դիրքերում եք, ի՞նչ է սպասվում հաղթողին:

- Սա մրցույթի առաջին փուլն է, որը հաղթահարելու դեպքում նախատեսվում է այցելություն Գերմանիա, որից հետո կքննարկվեն հաջորդ փուլերի մասնակցության կարգը:

- Որքանո՞վ են կարեւոր Ձեզ համար այսպիսի մրցույթները:

- Քանի որ այս ոլորտում եմ, նման բարձր մակարդակի մոդելային իրադարձությունները ինձ համար շատ կարեւոր են:

- Ի՞նչ կցանկանայիք ասել Ձեր օգտին քվեարկողներին:

- Շնորհակալ եմ բոլորին վստահության համար: