Նյու-Յորք, Միլան, Փարիզ...քաղաքներ, որոնք ասոցիացվում են նորաձևության և “90-60-90” մոդելների հետ: Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Եվրոգոտի' տնտեսական տարածքներ, որոնցից կախված է 2011 թվականի տնտեսական “նորաձևությունը”: Կշարունակե±ն նրանք նախորդ տարիների միտումները: Ո±ր երկրի տնտեսական “նորաձևական” մոդելը կկանխոշորի հետագա տարիների համաշխարհային տնտեսության զարգացման միտումները:
Սպառման վրա հիմնված աճի մոդել, ներդրումների վրա հիմնված աճի մոդելի, արտահանման աճի վրա հիմնված մոդել...: Անկախ մոդելի ընտրությունից' այն պետք է լինի կայուն և չգոյացնի տնտեսական լրացուցիչ խոցելիություն, որը կարող է ավելի թանկ արժենալ, քան տնտեսական աճի ստեղծած ժամանակավոր օգուտներն են: Տնտեսապես զարգացած երկրներին բնոշոր է գլխավորապես սպառման վրա հիմնված տնտեսական աճի մոդելը, որտեղ ՀՆԱ-ի մեջ տնային տնտեսությունների վերջնական սպառմանը բաժին է ընկնում միջինում 70%-ը: Միջին եկամուտ ունեցող զարգացող երկրներում տնային տնտեսությունների սպառման մակարդակը 2000 թվականի 60.1%-ից կրճատվել է մինչև 55.6%-ը 2009 թվականին: Այդ ժամանակահատվածում նրանց տնտեսական աճն ապահովվում էր գերազանցապես ներդրումների մակարդակի և արտահանման ավելացմամբ: Բացառությունն չէր նաև Հայաստանը: 2000 թվականին մասնավոր սպառումը ՀՆԱ-ի մեջ կազմում էր 97.1%, իսկ 2007-2008 թվականներին' արդեն 71.6%, և միայն 2009 թվականին վերադարձել 2004 թվականի մակարդակին' 82%-ին: