«Ինչ ցանես, այն էլ կհնձես» ժողովրդական ասացվածքը ամենայն ճշգրտությամբ արտացոլում է մեր այսօրվա քաղաքական իրականությունը: «Ցանքը» եղել է դեռևս սկսած 90ականներից, երբ այսօրվա պատուհասներից ազատվելու փոխարեն բուծում էին նրանց' աչք փակելով տարատեսակ դատապարտելի արարքների վրա: Արդյունքում կրողն ու ականատեսն ենք վերջին շրջանում ակտուալ բնույթ ստացած' «գաղջ» մթնոլորտի: Օրինակ ինչի՞ պիտի նախագահի պրատակոլի պետին դաժան ծեծի ենթարկած Գագիկ Բեգլարյանն այսօր Կապի և Տրանսպորտի նախարարի պաշտոնում լինի, ինչի՞ պիտի եվրոպացի հյուրերի ներկայությամբ կնոջը «չափալախած» Լիսկան շարունակեր մնալ մարզպետ , նույնն է ասել, թե «Սյունիքի ֆեոդալ»' այդ կերպ հզորացնելով իր լկտի արարքները բազմապատկելու շարքը, վերջում էլ դե բնականաբար սպանությամբ վերջացներ: Թոխմախցի Մհեր պատգամավորը շատ վերջերս լրագրողի ծնոտը վրայից պոկում էր, ու նա այսօր էլ դեռ պատգամավոր է... Սրանց թիվը բավականին մեծ է: Ինչո՞ւ: Ըստ էության սա վկայում է պատեհ պահին իրենց արդարացի պատասխան չստանալու հանգամանքի մասին, որն ամրապնդում է անպատժելիության մթնոլորտը:

Հ.Գ. Բայց նաև չպետք է անտեսել նմանատիպ վարքագիծը մեղմող կամ կանխող գործընթացները, որոնք չեն նկատվել հատկապես առաջին և երկրորդ նախագահների նախագահմն շրջանում: Հուսանք շարունակական բնույթ կկրի այս ընթացքը, ինչու չէ նաև' ավելի կխստանա: