Սիրելի բարեկամներ,
Իմ բլոգում արդեն ավանդույթ է դարձել, որ ես պարբերաբար անդրադառնում եմ հետաքրքիր ու յուրահատուկ կայքերի և մարդկանց, որոնք աշխատում ու արարում են ստեղծագործաբար և մեծ ներշնչանքով: Բլոգիս մշտական ընթերցողները հիշում են, որ 2012 թվականի մայիսի 15-ին ես հրապարակեցի մի հոդված «Բարեշնորհության և գրագիտության խաչմերուկում» վերնագրով, որը նվիրված էր իմ լավագույն ընկերներից մեկի' Արթուր Խոյեցյանի գործունեությանը և նրա բլոգին: Այնտեղ նա ներկայացնում էր մասնագիտական հատուկ հոդվածների ուրույն շարք այն մասին, թե ինչպես կարելի է հաջողության հասնել կյանքում, ինչպես կարելի է իսկապես հաջողակ լինել բիզնեսում: «Բարեշնորհության և գրագիտության խաչմերուկում» հոդվածը մեծ և ջերմ արձագանք գտավ, քանի որ Արթուրի մասնագիտական գրագետ գործունեությունը հետաքրքրել էր շատ-շատերի:
Անցել է մեկ տարի, և այսօր ես պատիվ ունեմ հայտնելու, որ իմ լավ բարեկամը ոչ միայն նորացրել ու զարգացրել է կայքն ու բլոգը, այլև կատարելագործել է իր հմտությունները և վստահ քայլերով առաջ է շարժվում ինտերնետ-մարկետինգի բնագավառում: Արդեն մեկ տարի է, ինչ նա գործունեություն է ծավալում Կանադայում՝ միաժամանակ ուսանելով Տորոնտոյի համալսարանում: Հետևելով իր «Կանադական երազանքին»՝ Արթուրը ձգտում էր հասնել այնպիսի արդյունքների, որոնք անհնարին էին հաջողության՝ ավանդական մտածողության պարագայում: Անհրաժեշտ էին ժամանակակից մոտեցումներ, արդյունքի հասնելու ինտենսիվ գործելաոճ: Որդեգրելով ինտենսիվ գործելաոճ, համահունչ քայլելով ժամանակի հետ և հստակորեն պատկերացնելով արդի արդյունավետ գործիքարանը՝ Արթուրը որոշեց դառնալ ինտերնետ-ձեռներեց, իր խոսքերով՝ «սեփական ապագայի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ունենալու և իր ժամանակն ու գիտելիքները սեփական բիզնեսում ներդնելու ու արդյունավետ կերպով օգտագործելու համար»: Այսօր Արթուրն արդեն ոչ միայն հաջողությամբ յուրացրել է օնլայն բիզնեսի բազում հնարները, ոչ միայն տիրապետում է այդ բնագավառի գործիքակազմի զգալի մասին, այլև կարողանում է դա ուսուցանել նաև ուրիշներին: Ավելին, այսօր նա այս բնագավառում մեծ հաջողություն ունեցած «The Six Figure Mentors (SFM)» ընկերության Թվային փորձագետների ակադեմիայի (DEA) անդամ է:
«The Six Figure Mentors (SFM)» ընկերությունը մասնագիտացված է ինտերնետ մարկետինգի ուսուցման բնագավառում՝ աջակցելով գործարարների ու անհատների՝ ստեղծելու և զարգացնելու իրենց օնլայն բիզնեսը, ունենալու ավելի շատ եկամուտ, տալով նրանց ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու նոր հնարավորություններ, շահավետ գործունեության ծավալելու մեծ ազատություն: Այս ամենը՝ համացանցի խելամիտ օգտագործմամբ: Ընկերությունը մշակել է նորարարական ծրագրեր, որոնք իրենց մեջ պարունակում են մասնագիտական ուսուցում և կրթություն, մասնագիտական խորհրդատվություն: Բացի այդ, ստեղծել է վիրտուալ ուրույն հարթակ, որը ներառում է անհրաժեշտ գործիքակազմ, տեխնիկական և ուսուցողական աջակցություն, ինչը հնարավորություն է ընձեռում մարդուն իրականացնելու հաջողակ ու շահավետ բիզնես:
Մի քանի տարիների ջանքերից հետո «SFM» ընկերության համահիմնադիր Ստյուարտ Ռոսսին հաջողվեց ստեղծել մի համակարգ, որը այսօր ծառայում է աշխարհի բազմահազար ձեռներեցների՝ հանդիսանալով ինտերնետ-մարկետինգի արդյունավետ միջոցների ուսուցմանն ուղղված կրթական օնլայն ռեսուրս: Այն մարդիկ, ովքեր ներգրավված են այս գործընթացում, առաջնորդվում են մի հիմնարար սկզբունքով՝ ստեղծել իրական արժեք: Սա դրված է այն ամենի հիմքում, ինչ նրանք անում են՝ առաջնային համարելով ոչ այնքան քանակը, որքան որակը: Որակյալ ուսուցում և նույնքան որակյալ արդյունք, ինչպես նաև խորին ու անշեղ հարգանք հաճախորդների, ղեկավարների, աշխատակիցների և հանրության լայն շրջանների նկատմամբ: Ընկերության նպատակն է գիտելիքով զինել մարդկանց ու ընդլայնել նրանց հնարավորությունները աշխարհով մեկ: «SFM»-ի ուսուցիչները միշտ հիշում են, որ առաջին հերթին իրենք էլ են ուսանում՝ մշտապես որոնելով նորարարական գաղափարներ, տեխնիկական նորարարություններ և կյանքի պայմանների ապահովման այնպիսի սկզբունքներ, որոնք կհանգեցնեն որակապես նոր կենսամակարդակի: Այս գործընթացի հիմքում համացանցի հզորության համադրումն է մարդկային անկեղծ ու վստահելի հարաբերություններին, ինչն ապահովում է բոլոր նպատակների իրականացումը: Կա հստակ գիտակցում, որ հաջողությունը կարող է լինել վարակիչ և ունենալ աստիճանական վերելք, և մշտապես խրախուսվում են երկխոսությունն ու հանրության հետ կապը: Այս սկզբունքը ընկերության ուրույն գործելաոճի փիլիսոփայության բանալին է:
Տեղեկույթ «The Six Figure Mentors (SFM)» ընկերության մասին բլոգիս «Գործընկերներ» էջում
Information about “The Six Figure Mentors Company (SFM)” on my blog’s page “Partners”
Ընկերության ծրագրերից է «Internet Laptop Lifestyle»-ը: Եթե ցանկանում եք տանից վարել օնլայն բիզնես, սակայն չգիտեք, թե ինչպես սկսել, որտեղ սկսել ու ինչ անել առաջինը, ապա «Internet Laptop Lifestyle»-ը ձեզ ցույց կտա, թե ինչպես: Սա ավարտուն վիդեոշարք է, որը ապահովում է համացանցում բիզնես սկսելու համար ճանապարհային քարտեզ: «Internet Laptop Lifestyle»-ը ինտերնետ կրթության շատ ուրույն համակարգ է, այն զինում է անհրաժեշտ ունակություններով և մասնագիտական գիտելիքներով, որոնք օգնում են հաջողակ լինել օնլայն բիզնեսում:
Մյուս ծրագիրը՝ «Թվային փորձագետների ակադեմիան» (Digital Experts Academy (DEA)) անվանմամբ, ծրագրին անդամակցության քառափուլ համակարգ է: Սա օգնում է ծրագրի անդամներին սկսնակ մակարդակից հասնել պրոֆեսիոնալի, վերաճել ինտերնետ ձեռներեց/փորձագետի:
Օնլայն գումար վաստակելը կարող է հեշտ լինել և հաճելի, ԵԹԵ գիտեք դրա ռազմավարությունը և զինված եք օնլայն մարկետինգի անհրաժեշտ գիտելիքներով: Այս ամենի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Արթուր Խոյեցյանի կայքում և հարցերի դեպքում կապվել ուղիղ նրա հետ:
Սիրելի բարեկամներ, ես հպարտանում եմ իմ լավ ու տաղանդավոր ընկերոջ և շնորհալի հայրենակցի հաջողություններով և մաղթում եմ նրան նոր ձեռքբերումներ իր հետագա բոլոր ձեռնարկումներում: Սիրելի ընթերցողներ, վստահ եմ, որ ձեզ այս ամենը շատ հետաքրքրեց: Ցանկացած մարդու կհետաքրքրի Ինտերնետը խելամիտ և օգտակար կերպով օգտագործելու ու շահույթ ստանալու հնարավորությունը: Այդ դեպքում ո՞ւմ եք սպասում, ձեզ այդ ամենի մասին ավելի մանրամասն իմանալուց բաժանում է ընդամենը մեկ «քլիք», ընդամենը մեկ քայլ: Արեք այդ քայլն այստեղ:
© Առլեն Շահվերդյան, 03.06.2013